Տնտեսություն 17:03 11/11/2014

Ի՞նչ են կանխորոշում կառավարության արձանագրած վեցամսյա ցուցանիշները

Մինչճգնաժամային «շինարարական պայթյունին» հաջորդած 6 տարիների ընթացքում տնտեսության ֆինանսական հատվածի անընդհատ աճը կարելի բնութագրել որպես «ֆինանսական պայթյուն»: Այս առումով հետաքրքիր է դառնում, թե ինչպիսի բնորոշիչ առանձնահատկություններ կունենա գործող կառավարությունը և որ ոլորտներին կտա իր նախապատվությունը: Վերջինիս ձևավորումից անցել է ավելի քան երկու եռամսյակ, և հրապարակված ցուցանիշների միջոցով արդեն իսկ հնարավոր է որոշակի պատկերացում կազմել դրամավարկային և հարկաբյուջետային հարցերում գործող կառավարության ձեռագրի մասին:

Ինչպես կարելի է դատել նոր կառավարության նպատակադրվածությունից` առնվազն ծրագրային մակարդակով վերջինս որոշել է այնքան էլ չհեռանալ նախորդի ուղեծրից: Այստեղ խոսքը հիմնականում ֆինանսական հատվածի մասին է, ինչը մշտապես եղել է նախորդի նշանառության տակ: Մասնավորապես` մայիսի 22-ին կառավարության ընդունած ծրագրում Ֆինանսական միջնորդություն ենթաբաժինը գրեթե ամբողջությամբ համընկնում է նախորդ կառավարության 2013թ-ի ծրագրի միևնույն ենթաբաժնի հետ: Հետաքրքրական է, որ նոր նախագծի 7 ենթակետերից 5-ը նույնությամբ ընդօրինակում են նախորդին:

Կենտրոնական բանկի, Պետական եկամուտների կոմիտեի և ԱՎԾ տվյալները միանշանակ ցույց են տալիս, որ 6 տարիների ընթացքում տնտեսության ֆինանսական հատվածը, չնայած իրական հատվածի համեստ ցուցանիշներին, մշտապես զգալի աճ է գրանցել: 2008թ-ից սկսած առևտրային բանկերի կողմից վարկավորման ծավալներն աճել են գրեթե 3 անգամ. 2008թ-ի դեկտեմբերի դրությամբ տրամադրվել էին ընդհանուր ծավալով 634,3 մլրդ դրամ վարկեր, իսկ 2013թ-ին արդեն տրամադրվել էր 1798,2 մլրդ դրամի չափով: Տարեկան վարկավորման ծավալները միջինում աճել են 23,4%-ով: Ինչպես ցույց են տալիս օրերս ԿԲ կողմից հրապարակված տվյալները` 2014թ-ի 3-րդ եռամսյակի դրությամբ վարկավորման ծավալները շարունակել են աճել: Սեպտեմբերի վերջին առևտրային բանկերի կողմից ընդհանուր ծավալով տրամադրվել են 1903,5 մլրդ դրամի չափով վարկեր:

Ինչպես երևում է գծապատկերից` 2014թ-ի առաջին երեք եռամսյակի տվյալներով առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի միջին կշռված տոկոսադրույքի նվազման հետ միաժամանակ աճել են վարկավորման ծավալները: Եթե 2013թ-ի սեպտեմբերին մեկ տարուց ավելի ժամկետով տրամադրված արտարժույթով վարկերի միջին տոկոսադրույքը 12,57% է եղել, ապա այս տարվա սեպտեմբերի դրությամբ այն կրճատվել և կազմել է 11,15%: Հետաքրքրական է, որ նախորդ տարիներին ՀՀ դրամով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների աճի ֆոնին այս տարի նկատվել է նվազման միտում` 2013թ-ի սեպտեմբերի 18.33%-ի դիմաց այն այս տարվա սեպտեմնբերին կազմել է 17,63%: Վարկերի տեկոսադրույքների շարունակական նվազեցման արդյունքում փոքր ու միջին ձեռնարկությունները հնարավորություն կունենան ստանալ ավելի շատ վարկեր, ինչն էլ այս ձեռնարկությունների զարգացման հիմնական խթաններից կլինի:

Վարկավորման ծավալների աճի հետ մեկտեղ վերջին 9 ամիսների ընթացքում հետաքրքիր բեկում է նկատվել տնտեսության իրական և ֆինանսական հատվածների հարաբերակցության մեջ: Այդ փոփոխությունը կարող ենք արտացոլել մի քանի երկրորդային ցուցանիշների համեմատության միջոցով, իսկ ավելի կոնկերտ` խոշոր ընկերությունների կողմից վճարված հարկերի հարաբերակցության միջոցով:
Նկատենք, որ ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո ՀՀ տնտեսության մեջ ֆինանսական հատվածի նշանակալի աճի մասին վկայում է նաև ՊԵԿ-ի կողմից հրապարակվող 1000 խոշոր հարկատուների ցուցակում ֆինանսական կազմակերպությունների կշռի մեծացումը` թե´ քանակական և թե´ որակական նկարագրերով: Այսպես. եթե 2008թ-ի 1000 խոշոր հարկատուների ցուցակում ներառված էին 31 ֆինանսական կազմակերպություններ (այդ թվում` բանկեր, վարկային կազմակերպություններ և ապահովագրական ընկերություններ), ապա 2013թ-ի ցուցակում արդեն կան 40 կազմակերպություններ: Սակայն ավելի ուշագրավ է խոշոր կազմակերպությունների ցուցակում ֆինանսական կառույցների վճարած հարկերի կշռի շեշտակի աճը: 2008թ-ի տվյալների համեմատությամբ (14,5 մլրդ դրամ)` 2013թ-ին ֆինանսական կազմակերպությունների վճարած հարկերն աճել են ավելի քան 204%-ով` կազմելով 44,4 մլրդ դրամ:

Մինչդեռ բոլոր խոշոր կազմակերպությունների վճարած ընդհանուր հարկերն աճել են ընդամենը 49%-ով (հանուն արդարության պետք է նշենք, որ այդ աճի մեջ իրենց մասնակցությունն ունեցան ԱՊՊԱ-ի ներդրումը և պետական ծառայողների բժշկական ապահովագրությունը): Նշված միտումն առավել ակնհայտ է դրսևորվել հատկապես վերջին տարիներին` 2011-13թթ-ին, սակայն այս տարվա սկզբից ֆինանսական կազմակերպությունների վճարած հարկերի աճի տեմպը կտրուկ նվազել է:
Եթե 2012թ-ի առաջին երեք եռամսյակների ընթացքում նշված ցուցանիշի աճը կազմել է 19,4%, 2013թ-ին` 44,2%, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այդ աճը կազմել է ընդամենը 1%: Ակնհայտ է, որ ֆինանսական հատվածն իր աճի տեմպերը կորցրել է, ինչը նշանակում է, որ տնտեսությունը տեսանելի ապագայում հնարավոր է` կրի կառուցվածքային փոփոխություններ, իսկ աճի լոկոմոտիվի դերակատարությունը` փոխանցվի մեկ այլ ճյուղի:

Նախորդ կառավարության օրոք ֆինանսական հատվածի նման ընդլայնաման հետ մեկտեղ բնորոշ է եղել մեկ այլ կարևոր միտում ևս: Անցած 6 տարիների ընթացքում խոշոր հարկատուների կշիռը վճարված հարկերի ընդհանուր ծավալի մեջ զգալի աճ է գրանցել: Նման դինամիկան կարող է պայմանավորված լինել երկու հանգամանքներով` կա՛մ տնտեսությունը, կենտրոնանալով խոշոր խաղացողների շուրջ, գնում է մոնոպոլացման, կա՛մ էլ նման աճը պայմանավորված է հարկային վարչարարության բարելավմամբ և ստվերի կրճատմամբ: Չտիրապետելով առավել մանրամասն տեղեկատվության և վիճակագրական տվյալների` անհնար է հստակ գնահատական տալ, թե որ գործոնն է գերակշռել այս գործընթացում:

Ինչպես երևում է` 2008թ-ից մինչ այժմ 1000 խոշոր հարկատուների կշիռը վճարված հարկերի ընդհանուր ծավալի մեջ մեծացել է ավելի քան 5%-ով, ինչն այլ հավասար պայմաններում մոնոպոլիզացիայի խորացման ցուցիչ կարող ենք դիտարկել: Նշված միտումը պահպանվել է նաև այս տարվա ընթացքում, հետևաբար` եթե չբարելավվեն խոշոր տնտեսվարողների շրջանում ստվերի կրճատման ցուցանիշները, կարող ենք ասել, որ տնտեսությունը մոնոպոլիզացումը շարունակում է խորանալ: Եթե 2012 և 2013թթ-ի առաջին երեք եռամսյակների հիշյալ ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 63,0%, 64,8%, ապա 2014թ-ի սեպտեմբերի տվյալներով այն կազմել է 65%:

Միևնույն ժամանակ պետք է արձանագրել, որ նախկին կառավարության գործունեության ընթացքում հարկային վարչարորությունը որակապես բարելավվել է, ինչի մասին վկայում է hարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը: Այս ցուցանիշը 2008թ-ի 20,3%-ի փոխարեն 2013թ-ին կազմել է 23,6%:

Գործող կառավարության «ավանդական» ծրագիրը (ինչպես և նախկինը) առանձնապես կարևորում է ներքին խնայողությունների ձևավորումը, որոնք հետագայում պետք է ուղղվեն տնտեսության իրական հատված: Այստեղ պետք է նշել, որ նախկին կառավարության ունեցած փորձն այնքան էլ հուսադրող չէ:

Վերջին 6 տարիների ընթացքում Հայաստանում համախառն ազգային խնայողությունների դինամիկան ունեցել է նվազման միտում, ինչի մասին վկայում է գծապատկերը: Եթե 2008թ-ին համախառն ազգային խնայողությունները կազմել են ՀՆԱ-ի 32%-ը, ապա 2012-13թթ-ին կազմել են համապատասխանաբար 11,6% և 15,5%: Մինչդեռ մեր հարևան Վրաստանում 2008թ-ի 5,1%-ից համախառն ազգային խնայողությունները տարեցտարի մշտապես աճել են և 2013թ-ին կազմել են ՀՆԱ-ի 19,4%-ը: Ազգային խնայողությունների ծավալների կրճատման նման տեմպերի պահպանումը գործող կառավարությանը չի խոստանա «երկար փողերի» ձևավորում և տնտեսության իրական հատվածում ներդրումների իրականացում: Նման պարագայում ներդրումների նվազագույն մակարդակ ապահովելու համար հույսը կրկին մեծապես կախված կլինի արտաքին վարկերից ու օտարերկրյա ներդրումներից:

Գոռ Ծառուկյան, տնտեսագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:08
Նիկոլը կզոհաբերի բոլորին․ Դավիթ Ֆիդանյան
Պատմաբան, «Antifake»-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը գրում է․ «Այն ինչ կատարվում է ռեժիմի ներսում առավել քան օրինաչափ ա:...
Աղբյուր` Panorama.am
22:57
Հայկ Կոնջորյանը պարզաբանել է,թե ինչո՞ւ են հեռացրել Հակոբ Ասլանյանին ՔՊ-ից
Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը միաձայն որոշում է կայացրել հեռացնել Հակոբ Ասլանյանին խմբակցության կազմից` լրջագույն կարգապահական խախտման,...
Աղբյուր` Panorama.am
22:42
Հենց դա էլ իմ ամենաթույլ և ամենաուժեղ կողն է․ Նազիկ Ավդալյան
Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը գրում է․ «Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ՝ չեմ խաղում, ֆուտլյարներ չեմ ստեղծում ինձ համար, չեմ...
Աղբյուր` Panorama.am
22:29
Ով կփոխարինի Դավիթ Առուշանյանին ԱԺ-ում
Պատգամավոր Դավիթ Առուշանյանի մանդատը վայր դնելուց հետո ՔՊ ցուցակում գրանցված հաջորդ թեկնածուն Ջուլիետա Ազարյանն է: Նա այս պահին զբաղեցնում է...
Աղբյուր` Panorama.am
22:11
Վրաստանի իշխանությունները ինքնիշխանության իսկական դաս տվեցին աշխարհին․ Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Վրաստանի իշխանությունները ինքնիշխանության իսկական դաս տվեցին աշխարհին։ Ինչպե՞ս կայացնել ինքնիշխան...
Աղբյուր` Panorama.am
21:55
Թուրքիան աշխարհում ամենաշատ դիվանագիտական ցանց ունեցող 3-րդ երկիրն է
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Թուրքիայի Ազգային Մեծ ժողովում բյուջեի քննարկումների ժամանակ հայտնել է, որ փխրուն աշխարհագրության մեջ...
Աղբյուր` Panorama.am
21:38
Առաջնագիծ, ամպերից վեր․․․
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «Առաջնագիծ, ամպերից վեր:...
Աղբյուր` Panorama.am
21:21
Չի կարելի լինել ԱԺ պատգամավոր ու դառնալ նողկալի խոսափող կամ արտահոսքի չփակված անցք․ Վահագն Ալեքսանյանը՝ Հակոբ Ասլանյանի մասին
 ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ՔՊ-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հակոբ Ասլանյանը հեռացվել է խմբակցությունից՝...
Աղբյուր` Panorama.am
21:15
Ոստիկանությունը գործողություն է իրականացրել Գևորգ Գևորգյանի կազմակերպության գրասենյակում
Պետական գույքի կառավարման կոմիտեն ու ոստիկանությունը գործողություն են իրականացրել   Մոսկովյան 5 հասցեում, որտեղ տեղակայված է...
Աղբյուր` Panorama.am
21:02
Հակոբ Ասլանյանին հեռացրին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
 Հակոբ Ասլանյանը ,խմբակցության կարգերը խախտելու պատճառով, քիչ առաջ խմբակցության որոշմամբ հեռացվեց «Քաղաքացիական պայմանագիր»...
Աղբյուր` Panorama.am
20:40
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
20:24
Կուսակցությանն անդամակցությունը որոշ ժամանակով դադարեցնելու մեխանիզմ չունենք․ Հրաչյա Հակոբյան
ՔՊ-ականները տեղյակ չեն,թե ինչ հարցեր են քննարկվելու։ ՔՊ-ական Հրաչյա Հակոբյանն ասում է, որ տեղյակ չէ՝ քննարկվելու Հակոբ Ասլանյանի...
Աղբյուր` Panorama.am
20:15
Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահին անվանել է մարդ,որը նայում է ապագային
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին անվանել է մարդ, որը նայում է ապագային։ Ըստ Պուտինի՝ այդ մասին է վկայում նրա...
Աղբյուր` Panorama.am
20:03
Ներկայացվել են ՄԻԵԴ վճիռների կատարման ուղղությամբ ՆԳ նախարարության իրականացրած քայլերը
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Կիպրոսի պատվիրակության անդամ, ՄԻԵԴ վճիռների...
Աղբյուր` Panorama.am
19:49
Թե ինչ է կատարվում Հակոբ Ասլանյանի գլխում, չեմ կարող մեկնաբանել, համապատասխան մասնագիտական որակավորում չունեմ․ Ալեքսանյան
 ՔՊ-ի նիստին Նիկոլ Փաշինյանը ներկա չի եղել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։...
Աղբյուր` Panorama.am
19:27
«Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. ապառնալիք, թե՞ հնարավորություն» համաժողով
Դեկտեմբերի 14-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ Երևանում տեղի կունենա «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. սպառնալիք, թե՞...
Աղբյուր` Panorama.am
19:18
Հակոբ Ասլանյանը Մխիթար Հայրապետյանի դպրոցական ուսուցիչն է եղել․ ԲՏԱ նախարարի խոսնակն արձագանքել է
ԲՏԱ նախարարի խոսնակ Կարինե Տերտերյանն արձագանքել է Հակոբ Ասլանյանի էջում հրապարակված տեղեկությանը՝ գրելով․ «Պատգամավոր Հակոբ Ասլանյանն...
Աղբյուր` Panorama.am
19:05
«Վեոլիա Ջուր» ընկերությունը 120 լիտր ջրի արտահոսքով վթարը չի կարողացել վերացնել
«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է այսօրվա խոշոր ջրանջատման մասին։ «Շուրջ 15 օր առաջ «Կաթնաղբյուր 5-րդ»...
Աղբյուր` Panorama.am
18:43
Փաշինյանն ԱԺ֊ում շտապ ՔՊ նիստ է հրավիրել
MediaHub-ի տեղեկություններով՝ Ազգային ժողովում շտապ ՔՊ փակ նիստ է հրավիրվել, որ վարելու է կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինանը։...
Աղբյուր` Panorama.am
18:35
Ասլանյանը փոշմանե՞լ է
ՔՊ խմբակցության անդամ Հակոբ Ասլանյանը, հրաժարվել է՝ հայտարարելով, որ դուրս չի գալիս ՔՊ-ից և կիսում է խմբակցության ու կուսակցության ղեկավարի...
Աղբյուր` Panorama.am
18:22
Բագրևանդի -Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթեևկությունը կկարգավորվի լուսացույցներով
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են․ «Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու...
Աղբյուր` Panorama.am
18:10
Վրաստանում ցուցարարները տուգանվել են
Վրաստանում այսօր  դատավոր Զվիադ Ցեկվավան ցույցի 11 մասնակցի մեղավոր է ճանաչել նոյեմբերի 10-ին Ճավճավաձեի պողոտան փակելու համար։ 500 լարի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ի՞նչ են արձանագրել դիտորդները Գյումրիում նախաքվեարկության ժամանակ
 Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու առաջադրված անձանց նախաքվեարկության...
Աղբյուր` Panorama.am
17:58
Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Թուրքիայի պետական  լրատվականը, հղում անելով արտաքին գործերի նախարարության աղբյուրներին, հայտնել է, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը...
Աղբյուր` Panorama.am
17:43
ՔՊ-ական պատգամավորը վայր է դրել մանդատը
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր  Դավիթ Առուշանյանը վայր է դրել պատգամավորական...
Աղբյուր` Panorama.am
17:34
Համաշխարհային գեոպոլիտիկ «распродажа»-ում Հայաստանը ոչ թե գնորդ է, այլ ապրանք. Արմեն Աշոտյան
«Մեր նորագույն պատմության մեջ այնքան դասեր կան մեր իսկ արածներից, որ չենք քաղել։ Եթե սեփական սխալներից դասեր չենք քաղել, Սիրիայի սխալներից...
Աղբյուր` Panorama.am
17:24
Հակոբ Ասլանյանը կհեռացվի ՔՊ խմբակցությունից. Թորոսյան
«Հակոբ Ասլանյանը կհեռացվի ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից»,- Factor TV-ի եթերում հայտարարել է ՔՊ...
Աղբյուր` Panorama.am
17:13
«Վարչապետն ասում է՝ ներառական է, հարկադրանք չկա, էլ հարկադրանքը պոզով-պոչով է լինո՞ւմ». Տաքսու վարորդ
«Բազմաթիվ են հարցերը։ Օնլայն տաքսու վարորդներն ամեն օր  խնդիրների են բախվում»,- օնլայն տաքսու վարորդների ակցիայի ժամանակ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:09
Կոնվերս Բանկը և IFC-ն միավորում են ջանքերը՝ խթանելու փոքր և միջին բիզնեսի զարգացումը Հայաստանում
Կոնվերս Բանկը և Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) հայտարարում են համագործակցության մասին, որն ուղղված է Հայաստանում փոքր և միջին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Համաշխարհային գեոպոլիտիկ «распродажа»-ում Հայաստանը ոչ թե գնորդ է, այլ ապրանք. Արմեն Աշոտյան
17:37 11/12/2024

Համաշխարհային գեոպոլիտիկ «распродажа»-ում Հայաստանը ոչ թե գնորդ է, այլ ապրանք. Արմեն Աշոտյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}