Հասան Ռոհանի. Իրաքի տարածքային ամբողջականության պահպանումն Իրանի համար կարևոր է
«Իրանը ահաբեկչության դեմ պայքարում շարունակելու է կանգնել Իրաքի ժողովրդի կողքին»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
Հասան Ռոհանին Իրաքի նախագահի առաջին տեղակալ Նուրի ալ-Մալեքիի հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով տարածաշրջանում տիրող անկայուն իրավիճակին, մասնավորապես նշել է. «Իրաքի տարածքային ամբողջականության պահպանումն Իրանի համար կարևոր է. Իրանը ահաբեկչության դեմ պայքարում շարունակելու է կանգնել Իրաքի ժողովրդի կողքին»:
Հիշեցնենք, որ Իրաքի պաշտպանության նախարար Խալեդ ալ-Օբեյդին Բաղդադում Իրանի դեսպան Հոսեյն Դանայի Ֆարի հետ ունեցած հանդիպման ժամանակ, անդրադառնալով երկկողմ հարաբերությունների հեռանկարին, մասնավորապես նշել է. «Անվտանգության ապահովման հարցում անհրաժեշտ է խորացնել երկկողմ համագործակցությունը: Իրաքը պատրաստ է հարաբերությունների մակարդակը բարձրացնել»:
Նախորդող հրապարակում՝
«The Wall Street Journal». Բարաք Օբաման «Իսլամական պետության» հարցով Իրանի հոգևոր առաջնորդին գաղտնի նամակ է ուղարկել