«The Wall Street Journal». Բարաք Օբաման «Իսլամական պետության» հարցով Իրանի հոգևոր առաջնորդին գաղտնի նամակ է ուղարկել
«ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «Իսլամական պետության» հարցով Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին գաղտնի նամակ է ուղարկել»,-այդ մասին հաղորդում է իրանական «Էթեդալ.իռ» կայքը՝ հղում անելով ամերիկյան «The Wall Street Journal» պարբերականին:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ Բարաք Օբաման Իրանի հոգևոր առաջնորդին գաղտնի նամակ է ուղարկել, որտեղ նշել է, որ Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» կազմակերպության դեմ պայքարելու հարցում Իրանն ու Միացյալ Նահանգներն ունեն ընդհանուր շահեր»:
Նկատենք, որ Իրանը պաշտոնական մակարդակով դեռևս չի արձագանքել սույն տեղեկատվությանը:
Իրանական «Իրդիփլոմասի.իռ» կայքի հաղորդմամբ էլ՝ իսրայելական ԶԼՄ-ները, անդրադառնալով Օբամայի նամակին, նշել են, որ այն նախ համաձայնեցված չի եղել Թել Ավիվի հետ, բացի այդ՝ դա վկայում է միջուկային խնդրի հարցում Իրանի և ԱՄՆ-ի միջև արդեն համաձայնություն է ձեռք բերվել:
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները