Ներսիկ Նազարյանի որդու դեմ դատական հայց են ներկայացրել. «Ժողովուրդ»
Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդին` Արմեն Նազարյանն իր պարտապանների հետ համաձայնության գալու ուղիները ստիպված է դատարաններում փնտրել: «Ժողովուրդ»-ը պարզել է, որ «Ֆլինթրիջ գրուպ» ՓԲԸ-ն դատական հայց է ներկայացրել «Բիզնես լիդեր հոլդինգ» ՍՊԸ-ի դեմ: Վերջինիս հիմնադիրը Երևանի նախկին ոստիկանապետի որդին` Արմեն Նազարյանն է: Ինչպես թերթը տեղեկացել է դատական տեղեկատվական համակարգից՝ 2014թ. հոկտեմբերի 10-ին «Ֆլինթրիջ գրուպ» ՓԲԸ դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան` «Բիզնես լիդեր հոլդինգ» ՍՊԸ-ից հօգուտ իրեն գումար բռնագանձելու պահանջով: «Ֆլինթրիջ գրուպ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Սևակ Մարաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հրաժարվել է մեկնաբանություններ տալուց:
«Այս գործով անգամ դատական նիստ չի եղել և, միգուցե, կողմերը հաշտության գան, ուստի առայժմ ես զերծ կմնամ որևէ մեկնաբանություն անելուց»,- ասել է Մարաբյանը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արմեն Նազարյանն ասել է, որ «Ֆլինթրիջ գրուպ» ՓԲԸ-ի և «Բիզնես լիդեր Հոլդինգ» ՍՊԸ-ի միջև ֆինանսական խնդիրն առաջացել է վարձակալության վճարների հետ կապված:
«Մենք այդ ընկերությունից վարձակալությամբ տարածք էինք վերցրել, բայց գործն իրեն չարդարացրեց»,-ասել է Ա. Նազարյանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց