ՀՀ և ԼՂՀ նախագահները մասնակցել են ռազմական մի շարք նոր օբյեկտների բացմանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին:
Նույն օրն Արցախի և Հայաստանի նախագահները հանրապետության կենտրոնական հատվածում ներկա են գտնվել Պաշտպանության բանակի ստորաբաժանումների զորավարժություններին: Այս մասին հայտնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Նախագահները մասնակցել են նաև ռազմական մի շարք նոր օբյեկտների բացմանը եւ ծանոթացել զինծառայողների առօրյային:Միջոցառումներին ներկա էին ԼՂՀ և ՀՀ պաշտպանության նախարարները, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ