Նաիրիտցիները սպասում են «մինչև տարեվերջին»
«Նաիրիտ»-ի աշխատակիցները աշխատավարձը դեռ չեն ստացել: Այս մասին Panorama.am-ին հայտնեց «Նաիրիտ»-ի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը` նշելով, որ ըստ խոստացածի պարտքը պետք է վճարվի մինչև տարեվերջ: Խոսքը 12-15 ամսվա աշխատավարձի մասին է, որը, մամուլի խոսնակի փոխանցմամբ, կազմում է շուրջ 15 մլն ԱՄՆ դոլար:
«Հիմա մենք սպասում ենք այդ «մինչև տարեվերջին», տեսնենք, թե ինչ է այն նշանակում»,- նշեց Ա.Հարությունյանը:
Այն հարցին, թե լուրեր են շրջանառվում, որ աշխատավարձի պարտքը վճարվելու է միայն նրանց, ովքեր պետք է թոշակի անցնեն, այսինքն 63 տարեկան նաիրիտցիներին, Panorama.am-ի զրուցակիցն ասաց, որ նման բան չկա և այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
«Խոսվում է ամբողջ աշխատավարձի պարտքի վճարման մասին, բոլորի` սկսած բանվորների վերջացրած ղեկավարության աշխատավարձի պարտքի վճարման մասին»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին