Պորտուգալիայի նախկին վարչապետը ձերբակալվել է
Պորտուգալիայի իշխանությունները ձերբակալել են նախկին վարչապետ Ժոզե Սոկրատեշին: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով պորտուգալական լրատվամիջոցներին, որոնց այդ մասին հայտնել են գլխավոր դատախազությունից:
Կառավարության նախկին ղեկավարը ձերբակալվել է Լիսաբոնի օդանավակայանում երեկ երեկոյան, երբ վերադառնում էր Փարիզից: Իրավական մարմինները հայտնել են, որ Սոկրատեշն անցում է հարկերից խուսափելու, փողերի լվացման, կոռուպցիոն հանցագործություններ կատարելու գործով: Հայտնի է նաև, որ բացի նրանից, ևս երեք մարդ է ձերբակալվել:
Սոկրատեշը ներկայացրել է սոցիալիստական կուսակցությունը, ղեկավարել է կառավարությունը 2005-2011 թվականները: Հասարակության զգալի մասը Սոկրատեշին համարում է պորտուգալական տնտեսության անմխիթար վիճակի պատասխանատու:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ