«Գեներալ մարդ ա բիզնեսն ուր, ինքն ուր». Ներսիկ Նազարյանի որդին՝ հոր մասին. «Ժողովուրդ»
Արդեն մի քանի օր շարունակ լրատվամիջոցներով տեղեկություններ են շրջանառվում, որ Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի բիզնես-գործունեությունը վտանգի տակ է հայտնվել: Անգամ տեղեկություններ կան, որ Ն. Նազարյանը այժմ «լծվել» է իր բիզնեսը Հայաստանից տեղափոխելու գործին: Նշվում է նաև, որ Ներսիկ Նազարյանի որդին՝ Արմեն Նազարյանը ևս ամեն ինչ անում է, որպեսզի իր բիզնեսները «փրկի» ու այն ՀՀ-ից տեղափոխի ՌԴ:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է Ն Նազարյանի որդու՝ Արմեն Նազարյանի հետ՝ պարզելու համար, թե ի վերջո, ի՞նչ են ցանկանում անել հայր և որդի, իսկապե՞ս նրանց ֆինանսական, բիզնես-գործունեությունն այդքան վատ է, որ վերջիններս որոշել են լքել Հայաստանը:
Արմեն Նազարյանը ասել է, որ դրանք անհեթեթ տեղեկություններ են. «Իրականում նման բան չկա: Պարոն Նազարյանը Հայաստանում է: Նա որևէ բիզնեսի հետ որևէ առնչություն չունի, եթե ինչ-որ բիզնեսի հետ կապ ունենար կարծում եմ, դրա մասին ամբողջ աշխարհը կիմանար: Պետական անձ է, գեներալ մարդ է, բիզնեսն ու ինքը ուր, դրանք տարբեր բաներ են»:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց