Մոսուլում սպանվել է «Իսլամական պետության» կրթության նախարարը
Իրաքում մարտերի ընթացքում սպանվել է «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» խմբավորման բարձրաստիճան պաշտոնյան, ով Գերմանիայի քաղաքացի էր: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ գերմանական հատուկ ծառայությունների տվյալների` Ռեդա Սեյամը հայտնի էր Զու Ալ-Քարանայն անունով, ինչը արաբերենից թարգմանաբար նշանակում է «երկու եղջյուրներ ունեցող»:
ԻԼԻՊ-ի հռչակած խալիֆայությունում Սեյամը զբաղեցնում էր կրթության նախարարի պաշտոնը, ով ղերավարում էր «Իսլամական պետության» վերահսկողության տակ գտնվող դպրոցները և բարձրագույն ուսումնական հաստատությունները:
Սեյամը սպանվել է դեկտեմբերի 6-ին կամ 7-ին Մոսուլից հարավ ընկած տարածքում:
Ռեդա Սեյամը ծագումով եգիպտացի էր, մի քանի տարի ընտանիքի հետ ապրել էր Բեռլինում և գտնվում էր Գերմանիայի հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում: Բեռլինում նա զբաղվում էր ահաբեկչությունը քարոզող տեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին