«Air Armenia»-ն կվերսկսի թռիչքները 2015-ի մարտի կեսից
2015-ի մարտի երկրորդ կեսից «Air Armenia» ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Ավետիսյանը: Նա նաև հայտնեց, որ ավիաընկերությունն արդեն նոր գործընկեր ունի:
«Դեկտեմբերի 12-ին ստորագրվել է պայմանագիր մեր նոր գործընկերոջ՝ «East Prospect Fund»- հետ, որն արդեն իսկ հանդիասնում է ընկերության 49 տոկոս բաժնետերը»,-ասաց ավիաընկերության գլխավոր տնօրեն Արսեն Ավետիսյանը:
Հանդիպմանը ներկա «East Prospect Fund»-ի ներկայացուցիչ Վլադիմիր Բաբիլյովն էլ տեղեկացրեց, որ իրենք «Air Armenia»-ի համար ծրագրում են երկու նոր ուղղություններ՝ դեպի Ասիա և Մերձավոր Արևելք:
Նա նշեց, որ իրենց նպատակն է «Air Armenia»-ն տարածաշրջանում առաջատար դարձնել:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց