Բաց դռների օրեր՝ Երևանի կոնյակի գործարանում
Ամանորյա տոներին ընդառաջ Երանի կոնյակի գործարանը անցկացնում է «Բաց դռների օրեր» միջոցառումը, որը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին և 21-ին:
Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ միայն նշված երկու օրերին միջոցառման շրջանակներում այցելուների համար բաց կլինի Երևանի կոնյակի գործարանի գանձարանը, որտեղ ներկայացված է ԱՐԱՐԱՏ կոնյակների ողջ պատմությունը մարմնավորող հավաքածուն՝ նախորդ դարասկզբի շշալցված անդրանիկ նմուշներից մինչև մեր օրերի արտադրանք:
Բացի այդ, շրջայցը կներառի այցելություն հնացման մառան, նախագահական տակառների սրահ, ինչպես նաև արտադրության ամբողջ գործընթացը ներկայացնող լայնամասշտաբ անիմացիոն տեսանյութի դիտում:
Նշված օրերին` ժամը 10:00-ից մինչև 17:00 Հանրապետության Հրապարակի շատրվանների մոտակայքից կգործեն անվճար ավտոբուսներ, որոնք ցանկացողներին կտեղափոխեն Երևանի կոնյակի գործարան: Մուտքն ազատ է:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ