ԱՍԵԱՆ-ում ՀՀ-ն առաջին դեսպանն ունի
Հունվարի 14-ին Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայում (ԱՍԵԱՆ) ՀՀ դեսպան Աննա Աղաջանյանը (նստավայրը` Ջակարտա) իր հավատարմագրերը հանձնել է ԱՍԵԱՆ-ի գլխավոր քարտուղար Լե Լուոնգ Միհնին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ողջունելով ԱՍԵԱՆ-ում ՀՀ առաջին դեսպանին` գլխավոր քարտուղարը վստահություն է հայտնել, որ դեսպան Աղաջանյանն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի և ԱՍԵԱՆ-ի միջև համագործակցության զարգացմանը:
Իր հերթին դեսպան Աղաջանյանը կարևորել է Հարավարևելյան Ասիայում ինտեգրման գործընթացը և վստահեցրել, որ Հայաստանը պատրաստակամ է խորացնելու համագործակցությանը Ասոցիացիայի և նրա առանձին անդամների հետ՝ երկկողմ և տարածաշրջանային ձևաչափերում:
Դեսպանի խնդրանքով գլխավոր քարտուղարը ներկայացրել է ինտեգրման գործընթացը, առկա դժվարություններն ու խոչընդոտները, ինչպես նաև 2015թ. վերջից գործունեություն սկսել պատրաստվող ԱՍԵԱՆ տնտեսական համայնքին առնչվող հարցերը:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ