Լեհաստանում պրոթեզավորել են պինգվինի կտուցը
Պատմության մեջ առաջին անգամ Վարշավայի կենդանաբանական այգում պրոթեզավորել են պինգվինի կտուցը:
«Լենտա.ռու»-ն, վկայակոչելով լեհական լրատվամիջոցները, գրում է արհեստական կտուցը պատրաստել և տեղադրել են լեհ ատամնաբույժները:
Այսպիսով մասնագետները որոշել են օգնել կենդանուն, որը վնասել էր կտուցի ստորին հատվածը: Վնասվածքի պատճառով թռչունը չէր կարողանում ինքնուրույն ուտել և խմել:
«Կենդանաբանական այգիներում դա հազվադեպ պատահող երևույթ է, իսկ բնության մեջ մահվան դատավճիռ է»,-ասել են բժիշկները` ավելացնելով, որ կենդանին հարմարվել է իր նոր կտուցին:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ