ՌԴ կառավարության կայքում նոր հակաճգնաժամային էջ է հայտնվել
ՌԴ կառավարության կայքի նոր՝ «Կառավարության հակաճգնաժամային գործունեություն» բաժնում կհրապարակվեն այն օրինագծերը, որոնք պատրաստվում են ՌԴ կառավարության կողմից, տարբեր նյութեր, որոնք ներկայացնում են կառավարության հակաճգնաժամային գործունեությունը: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» գործակալությունը:
Գործակալության փոխանցմամբ, բաժնի գործարկման հենց առաջին օրը մի քանի փաստաթուղթ է տեղադրվել էջում, այդ թվում նաև ՌԴ կառավարության հակաճգնաժամային ծրագիրը: Աղբյուրը նշում է, որ այդ փաստաթուղթը 2015-2016 թվականների համար է նախատեսված և ներառում է միջոցներ ներկրման փոխարինման, բիզնես ծախսերի նվազեցման, մանր և միջին ձեռնարկատիրության աջակցության, գյուղատնտեսության, արդյունաբերության և տրանսպորտի ոլորտներում: