Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-3-ը կբարձրանա 5-7 աստիճանով
Հանրապետության տարածքում՝ հունվարի 31-ին, փետրվարի 1-ից 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ:
ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը հայտնում է, որ փետրվարի 2-ից 4-ին հատկապես Լոռիում, Տավուշում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-ից 3-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևանում՝ հունվարի 31-ին, փետրվարի 1-ից 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին