Տնտեսություն 14:05 04/02/2015

2014-ին Կոնվերս Բանկի զուտ շահույթն աճել է շուրջ 5 անգամ

2014 թվականին Կոնվերս Բանկի գործունեության բոլոր ցուցանիշներով գրանցվել է զգալի աճ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը` ներկայացնելով 2014 թ-ի ֆինանսական արդյունքները:

Նրա խոսքերով` բանկի զուտ շահույթը 2014 թվականին աճել է ավելի քան 5 անգամ` կազմելով 2,380 մլրդ դրամ, իսկ առանց մասնահանումների շահույթը կազմել է 3.2 մլրդ դրամ` նախորդ տարվա համեմատ աճելով 56%-ով: Նշվեց նաև, որ գործառնական եկամուտը կազմել է 9.7 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 29.4% -ով: Ընդ որում` զուտ գործառնական ոչ տոկոսային եկամուտը կազմել է 3.4 մլրդ դրամ՝ 2013թ-ի համեմատ աճելով 44.6% -ով:

Տ.Դավթյանն ասաց, որ 2014թ-ին բանկի կապիտալի շահութաբերությունը կազմել է 10.4%, ակտիվների շահութաբերությունը` 1.6%: Նրա խոսքերով` վերջին շրջանում բանկային համակարգում շահութաբերությունը նվազելու միտում ունի, ինչը կապված է ՀՀ կենտրոնական բանկի կողմից վարվող քաղաքականության, Բազելյան կոմիտեի կողմից առաջարկվող նորմատիվների ներդրման հետ:

«Վերջին տարիներին այս ցուցանիշը ընդհանուր բանկային համակարգում նվազում է, կարծում եմ, որ սա դեռ կնվազի, քանի դեռ խստանում են պահանջները բանկերի նկատմամբ»,- ընդգծեց Կոնվերս Բանկի գործադիր տնօրենը:

Ինչ վերաբերում է բանկի ակտիվներին, ապա նախորդ տարի դրանք կազմել են 149 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 22.5% -ով, պարտավորություններն էլ կազմել են 126 մլրդ դրամ` աճելով 23.1% -ով, իսկ բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 23 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով մոտ 20% -ով:

Տ.Դավթյանի խոսքերով` թեև 2014թ-ը բավականին ծանր տարի էր բանկային համակարգի համար` հատկապես տարեվերջին, այդուհանդերձ, Կոնվերս բանկի վարկային պորտֆելը աճել է 17%-ով` կազմելով 97 մլրդ դրամ: Հաճախորդների նկատմամբ պարտավորությունները նույնպես աճ են արձանագրել և կազմել են 98 մլրդ դրամ՝ 2013թ-ի համեմատ աճելով 16.3%-ով:

«2014թ-ի վերջին գրանցվեց հաճախորդների արտահոսք բանկային համակարգից, մասնավորապես, ավանդների վերադարձ և այլն, սակայն Կոնվերս բանկում նմանատիպ երևույթներ չարձանագրվեցին: Ավելին` հաճախորդներից ներգրավված ավանդները տարեվերջին աճել են 16,3%-ով: Այս ցուցանիշը արձանագրում է հաճախորդների Կոնվերս Բանկի նկատմամբ ունեցած վստահությունը՝ անգամ հաշվի առնելով տարեվերջյան բարդ ֆինանսական իրավիճակը»,-ասաց Տ.Դավթյանը:

Անդրադառնալով փոխանցումներին, Կոնվերս բանկի գործադիր տնօրենը նշեց, որ նախորդ տարի արագ փոխանցման համակարգերով կատարված փոխանցումների ծավալը կազմել է 62 մլրդ դրամ՝ արձանագրելով 33% -ի աճ:

Նշենք նաև, որ 2014թ-ին բանկի կողմից գործարկվել է Կոնվերս Տրանսֆեր համակարգը, որին միացել են նաև հայաստանյան այլ բանկեր: Տ.Դավթյանի խոսքերով` այս համակարգը մեծ դերակատարություն ունեցավ փոխանցումների աճի վրա:

«Այսօր բավականին մեծ քանակությամբ բանկեր միացել են այդ համակարգին: Սա հայկական առաջին արագ դրամական փոխանցումների համակարգն է»,- ընդգծեց նա` հավելելով, որ աճել է նաև արագ փոխանցման համակարգերով կատարված փոխանցումների ծավալը, որը կազմել է 62 մլրդ դրամ՝ 2013-ի ցուցանիշը գերազանցելով 33%-ով:

2014թ-ին 5.5%-ով աճել է նաև բանկի պլաստիկ քարտերի քանակը` կազմելով 128,939 հատ: Ի դեպ 2011թ-ի համեմատ այն գրեթե երկու անգամով ավելացել է:

Խոսելով 2014 թ-ի հաջողությունների մասին` բանկի գլխավոր տնօրենը կարևորեց նոր պրոդուկտների ներդրումը։ Մասնավորապես, նախորդ տարի Կոնվերս բանկը ներդրել է Converse Transfer արագ դրամական փոխանցումների սեփական համակարգը, ինչպես նաև` Հայաստանում առաջին մոբայլ բանկ ու մոբայլ վճարումների համակարգը:

«Թվային տեխնոլոգիաները գտնվում են Կոնվերս բանկի ուշադրության կենտրոնում: 2014-ին գործարկել ենք նաև eCommerce առցանց առևտրի համար նախատեսված համակարգը, Visa Virtual քարտը՝ գնումները համացանցում ավելի հեշտ կատարելու համար, Visa Isic համատեղ բրենդային քարտը: Բացի այդ, 2014-ին բանկն անցել է քարտերի 3-D secure սերտիֆիկացում»,- ասաց Տ.Դավթյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:12
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար՝ դիմում ՄԻՊ-ին
Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում դիմել է  ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանին «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human...
Աղբյուր` Panorama.am
20:50
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողում՝ «սահմանազատում» Կիրանցում
Լրագրող Անի Գևորգյանը տեսանյութ է հրապարակել  Տավուշի մարզից, որտեղ շարունակվում են քարտեզագրման աշխատանքները։ Կիրանցները բորբոքված են՝...
Աղբյուր` Panorama.am
20:45
Նրանք, որոնք կխոսեն հակառակի մասին, մեզ հետ կապ չունեն․ «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժում
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրվա ընթացքում իշխանական...
Աղբյուր` Panorama.am
20:45
AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել դեսպաններին
Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Նիդերլանդների Թագավորության, Ֆրանսիայի Հանրապետության և Կանադայի դեսպաններին
Աղբյուր` Panorama.am
20:32
Սրբազան պայքար. շարժման նոր քայլերգը
Տեղի ունեցավ շարժման պաշտոնական երգի տեսահոլովակի առաջնադիտումը: «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»  տեսահոլովակը...
Աղբյուր` Panorama.am
20:15
Կիրանցում ականազերծված տարածքներում արդեն ադրբեջանցիների դրոշներն են, սա պատերազմը չէ՞․ Սոֆյա Հովսեփյան
Սոլակ համայնքում շարժման մասնակիցներին միացել է ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ իր նորածին որդու հետ։ «Ցավում եմ, որ...
Աղբյուր` Panorama.am
19:36
«Դեմ ենք Տավուշում միակողմանի զիջումներին». ակցիա՝ Շենգավիթ համայնքում
«Մայր Հայաստանն» իրազեկման ակցիա է իրականացնում Շենգավիթ վարչական շրջանում։ Հիշեցնենք, որ «Մայր Հայաստանը» մինչ այս...
Աղբյուր` Panorama.am
19:20
Եզդի համայնքի ներկայացուցիչները միացել են շարժմանը
Հայաստանում եզդի իրավապաշտպան Այսեր Իսայանը տեղեկացրեց, որ համայնքից բազմաթիվ եզդիներ միացել են շարժմանը։ «Եղբայրը՝ եղբոր թասիբը...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այսօր ժամը 20:00-ին տեղի կունենա շարժման պաշտոնական երգի տեսահոլովակի առաջնադիտումը․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը հասավ Կոտայքի մարզի Սոլակ գյուղ։ Այստեղ տեղադրվելու են վրաններ՝ գիշերելու համար։ Առավոտյան կշարունակեն երթը։...
Աղբյուր` Panorama.am
18:51
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի մերձակա Իվանյան գյուղի օդանավակայանը
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի մերձակա Իվանյան գյուղի օդանավակայանը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական  աղբյուրները։ Նշվում...
Աղբյուր` Panorama.am
18:38
Պուտինն ու Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենան Մոսկվայում
Մայիսի 8-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության հաջորդ օրը Պուտինն ու Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենան Մոսկվայում։ ՌԻԱ Նովոստիի...
Աղբյուր` Panorama.am
18:34
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Panorama.am-ը միանում է լրատվամիջոցներին, որոնք հրաժարվում են ներկա լինել ու լուսաբանել Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 7-ի ասուլիսը։ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Սոլակ գյուղում տարածքի տիրոջը ճնշել են, որ տեղ չտրամադրի մեզ, Բագրատ Սրբազան
«Ժողովուրդ ջան, կնստենք մեքենաները, մոտ 10կմ ճանապարհ կա դեռ, կգնանք նախանշված տեղը՝ Սոլակ գյուղ։ Այնտեղ հատուկ տեղ  է հատկացված։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանից «Հրապարակը» հետաքրքրվել է, թե ինչ դիրքորոշում ունի Բագրատ սրբազանի սկսած շարժման վերաբերյալ,...
Աղբյուր` Panorama.am
17:45
Եթե որևէ մեկը շիշ կնետի, կբորբոքվի, կհարձակվի, ուրեմն իրենց մարդն է. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը քիչ առաջ քայլերթի մասնակիցներին տեղեկացրեց, որ առջևում ոստիկանության զորք կա կուտակված և հորդորեց սադրանքի չտրվել, պահել...
Աղբյուր` Panorama.am
17:13
Պետք է ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
«Ես որպես հայ քրիստոնյա, Հայ առաքելական եկեղեցու հետևորդ, միացել եմ մեր հայ եկեղեցու։ Ամեն ինչ լավ է  լինելու»,- լրագրողներին...
Աղբյուր` Panorama.am
16:54
Այս «պինգ-պոնգ» դիվանագիտության շրջանակում արդեն հաջողվել է Ադրբեջանի հետ համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ. Միրզոյան
«Ուզում եմ վերահսաստատել Հայաստանի հավատարմությունը՝ Հարավային Կովկասում երկարատև կայուն խաղաղության հաստատմամբ»,- Հայաստանի և...
Աղբյուր` Panorama.am
16:48
Չապականված մարդկանցով պետք է սատար կանգնել Սրբազանին, որպեսզի այս արդար պահանջը իրագործվի.Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կառավարության շենքի դիմաց 5 օր առաջ 72 ժամյա նստացույց հայտարարած ազատամարտիկ Իշխան Գևորգյանը շարունակում է իր ակցիան՝ արդեն ընկերների հետ...
Աղբյուր` Panorama.am
16:28
Չեմ ընդունում այն լեզուն, որն ասում է՝ Արցախն Ադրբեջան է. Դադիվանքի նախկին վանահայր
«Այս շարժման վերջնանպատակը պետք է լինի՝  արդարություն և հաղթանակ»,- լրագրողներին ասաց Դադիվանք վանական համալիրի նախկին վանահայր...
Աղբյուր` Panorama.am
16:22
Երևանում տեղատարափ անձրևների հասցրած վնասների հետևանքով 80-ից ավելի ահազանգեր են ստացվել
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 3-ի ժամը 23։45-ից մինչև մայիսի 6-ի ժամը 08։00-ի դրությամբ բազմաթիվ ահազանգեր են ստացվել...
Աղբյուր` Panorama.am
15:47
Պետք է միանանք Բագրատ Սրբազանին, այլապես կործանվելու ենք. երևանցիները սպասում են քայլերթի մասնակիցներին
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ մայիսի 4-ից Կիրացից սկսված քայլերթին այս օրերի ընթացքում միացել են...
Աղբյուր` Panorama.am
15:47
Գավառում քայլերթի մասնակիցներին դիմավորեցին ծափահարություններով ու բացականչություններով
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ քայլերթի մասնակիցներին բազամաթիվ մարդիկ միացան ու ողջունեցին Գավառի...
Աղբյուր` Panorama.am
15:20
Սրանք վախերի ու սարսափի մեջ են. Գառնիկ Դանիելյան
«Այս իշխանության ամեն մի օրը թանկ է արժենում մեր երկրի, մեր պետականության վրա»,- Կիրանցից Երևան քայլերթի ժամանակ ասաց...
Աղբյուր` Panorama.am
15:09
Ցրել ԳՏ ԱԺ-ն
Քպիչները եթե խոսում են պատերազմից, ուրեմն դրանով ապացուցոմ են, որ ալիևի հետ միաբան ախպերներ են, որ ալիևը նիկոլի համար իր սիրելի զինվորներին...
Աղբյուր` Panorama.am
15:08
Օդի ջերմաստիճանը մայիսի 9-10-ին կբարձրանա
Երևանում մայիսի 6-ին կեսօրից հետո, 7-8-ին ժամանակ առ ժամանակ, 10-ի և 11-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 6-ի երեկոյան ժամերին, 7-ի...
Աղբյուր` Panorama.am
14:47
Ժեխ են բերել, ժեխի գնով ծախում են.Գործարարը՝ ծաղկի շուկայում կտրուկ գնանկման մասին
Հայաստանի ծաղկի շուկայում վերջին օրերին արձանագրվել է կտրուկ գնիջեցում։ Ծաղիկների որոշ տեսակների գները նվազել են 50-60 %-ով։ Հատկանշական էր, որ...
Աղբյուր` Panorama.am
14:19
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի հունիսի 10-ից և կիրականացվի 3 փուլով։ Հայտագրման...
Աղբյուր` Panorama.am
14:18
Բագրատ Սրբազան. ՔՊ բարձրաստիճան անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ
«Չի կարելի մեր կյանքի հաշվին իրենց տաքուկ սենյակներում նստած որոշումներ կայացնեն»,-լրագրողների հետ զրույցում ասաց Կիրանցից դեպի...
Աղբյուր` Panorama.am
14:08
Ալեն Սիմոնյանի ելույթի ժամանակ ընդդիմությունը լքեց դահլիճը
«Եկել են դոշ են ծեծում, ո՞վ է ՀՀ տարածքից հող հանձնում, ո՞վ է հանձնում, ո՞վ։ Դուք եք հանձնում։ Որ հանձնեինք, այսքան կռիվ չէր լինի, այսքանի...
Աղբյուր` Panorama.am
13:48
Բաքվում ԱՄՆ դեսպանն այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբին իր կնոջ հետ այցելել է ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացված հայոց բերդաքաղաք Շուշի, ինչպես նաև Ֆիզուլի։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ
15:27 06/05/2024

Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}