ԱԺ-ում մերժվեց «Կառավարման ճգնաժամը հաղթահարելու ուղիները» նախագիծը
ԱԺ-ում այսօր չընդունվեց ՀԱԿ և ԲՀԿ պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Նաիրա Զոհրաբյանի «Կառավարման ճգնաժամը հաղթահարելու ուղիները» նախագիծը: Դրան դեմ քվեարկեց 67, կողմ՝ 16, ձեռնպահ` 6 պատագամավոր:
Հիշեցնենք, որ նախքան քվեարկությունը Լ. Զուրաբյանը քսան րոպե ընդմիջում վերցրեց:
«Այն, որ մեծամասնությունը և նրան հարող ուժերը այս քննարկումը տարան ճղճիմ անձնական դաշտ, ցույց տվեց, որ իշխանությունները համարժեք չեն ստեղծված իրավիճակին»,- քվեարկությունից հետո ասաց Լ. Զուրաբյանը:
Նախորդող հրապարակում՝
Զուրաբյանն ընդմիջում վերցրեց՝ «Կառավարման ճգնաժամի մասին» նախագծի քվեարկությունից առաջ
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց