Ակտիվիստներ. Գյուղատնտեսության նախարարը պետք է ներողություն խնդրի
Այս պահին ՀՀ կառավարության շենք մոտ որոշ ակտիվիստներ ակցիա են անցկացնում՝ կապված գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի Շիրակի մարզում արված հայտարարության հետ:
Նախարարը երեկ մարզում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ասել էր. «Կարտոֆիլն էլ աղջկա պես է՝ առաջին ուզողին տվեք»:
Ակտիվիստներն ունեին հետևյալ բովանդակությամբ պաստառներ՝ «Պահանջում ենք ներողություն խնդրել ՀՀ բոլոր աղջիկներից», «Ձեր աղջիկը լսել է ձեր ասածը», «Նախարար, քո էրեխեքին էլ ա կարտոֆիլ մեծացրել», «Նախարար կարտոֆիլն ու աղջիկը չես տարբերում»:
Նրանք կառավարության առջև կարտոֆիլներ էին լցրել և նախարարից պահանջում էին ներողություն խնդրել բոլոր աղջիկներից:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց