Ճշմարիտյանը` շրջանառության հարկի օրենքի մասին
ՀՀ Ազգային ժողովում քննարկման է դրվել «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխված նախագիծը և հարակից մի շարք օրենքի նախագծերի փաթեթ: Այս փաթեթով կառավարությունը փորձում է լուծել շրջանառության հարկի դեմ բողոքող տնտեսվարողների խնդիրները:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ օրենքի անհրաժեշտությունը բխում է մի քանի կարևոր հանգամանքներից: «Այս փոփոխություններով լուծվող առաջին խնդիրն այն է լինելու, որ ՀՀ-ում փոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող հիմնականում առևտրային օբյեկտները պետք է հնարավորություն ունենան գոյություն ունեցող օրենսդրության շրջանակներում ապահովել մինիմալ զուտ շահույթ, որպեսզի իրենց բիզնեսը զարգացնելու հնարավորություն ունենան»,- ասաց նախարարը:
Նրա խոսքերով` ծախսերի և եկամուտների հաշվարկներում դրված է շատ միջինացված թիվ: Այսպիսով` որոշվել է նախկին 58 մլն դրամի փոխարեն 113 մլն դրամ շրջանառության շեմ սահմանել շրջանառության հարկ վճարողների համար:
Կ.Ճշմարիտյանն ասաց, որ կառավարությունը այս նախագծով փորձում է լուծել փաստաթղթաշրջանառության խնդիրը: Փաստաթղթով չաշխատող տնտեսվարողները պարտադրված կլինեն հինգ տոկոս շրջանառության հարկ վճարել, իսկ փաստաթղթով աշխատողների համար շրջանառության հարկ կսահմանվի մեկ տոկոսը: «Այսինքն` փոքր ձեռնարկատերը շահագրգռված լինի ձեռք բերել փաստաթուղթ և հնարավորություն ունենա ավելի մեծ շահույթ ստանալ»,- նշեց էկոնոմիկայի նախարարը:
Բացի այդ, ինչպես նշեց նախարարը, այս տնտեսվարողները պետք է պարտադիր աշխատեն նոր սերնդի ՀԴՄ-ներով, որոնք ֆիքսում են ապրանքների տեսակը, քանակն ու ծավալը:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց