«Ադրբեջանահայերին փախստականի անձնագրեր տալով խնդիրները չեն լուծվել»
«Սփյուռքի նախարարը լավ տեղյակ չէ, թե որքանով են լուծված փախստականների սոցիալական խնդիրները, քանի որ ընթացս լավ չի զբաղվել այդ հարցերով»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի համակարգող Էլեոնորա Ասատրյանն՝ անդրադառնալով սփյուռքի նախարարի այն հայտարարությանը, որ այս տարիների ընթացքում Հայաստանը գրեթե լուծել է փախստականների սոցիալական և բնակարանային խնդիրները և որ նրանք ինտեգրված են հասարակությանը:
Էլեոնորա Ասատրյանի խոսքերով, շատ տարօրինակ է, որ այս հարցը բարձրացնում է սփյուռքի նախարարությունը. «Հրանուշ Հակոբյանն ասում է ինտեգրման հարցը իրականում լուծված է Հայաստանում: Այս տարիների ընթացքում ադրբեջանահայ փախստականներին հայ հասարակության մեջ ինտեգրելու հարցը դրված է եղել, այլ հարց է լավ է դա արվել, թե վատ, իսկ Ադրբեջանում այս տարիների ընթացքում միանգամայն այլ գործընթացներ են իրականացվել»:
Հանդիպմանը ներկա Բաքվեցի համերկրացիների «Միասնություն» ՀԿ նախագահ Ռոբերտ Խաչատուրյանն էլ նշեց. «Մեր իշխանությունները մտածում են, որ փախստականի անձնագրեր տալով ադրբեջանահայերին, բոլորը դարձել են Հայաստանի քաղաքացիներ և բոլոր խնդիրները լուծվել են, բայց խնդիրները չեն լուծվել»:
«Ահազանգ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Ջուլիետա Երեմյանցն էլ ավելացրեց, որ այս 27 տարվա «մեջ մեր հարցերը հիսուն տոկոսով դեռ չեն լուծվել»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին