Վաշինգտոնում կկայանա ամերիկա-կուբական բանակցությունների երկրորդ փուլը
Այսօր ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կկայանա ամերիկա-կուբական բանակցությունների երկրորդ փուլը: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը` հղում անելով ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրությանը:
Աղբյուրի փոխանցմամբ` այս անգամ քննարկման առարկա կդառնա դիվանագիտական հարաբերությունների վերականգման, մասնավորապես, Հավանայում և Վաշինգտոնում դեսպանատների վերացման հարցը:
Բանակցությունների առաջին փուլը, որը գլխավորել էին Արևմտյան կիսագնդի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ռոբերտ Ջեյկոբսոնը և Կուբայի արտգործնախարարության ԱՄՆ բաժնի ղեկավար Ժոզեֆինա Վիդալը, կայացել էր Հավանայում այս տարվա հունվարի 22-ին:
Պետդեպի նորկայացուցիչը, այնուհանդերձ, հայտարարել է, որ երկկողմ հանդիպումն ունի զուտ աշխատանքային բնույթ և դժվար թե «հանգեցնի սենսացիայի»: