Ցղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի առաջիկա անելիքները
ՀՀ ԱԺ-ում այսօր տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքի վերաբերյալ խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ զեկույցով հանդես է եկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների գլխավոր համակարգող, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Նա խորհրդակցության մասնակիցներին ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նպատակները, խնդիրներն ու առաջիկա անելիքները, Հայաստանում և արտերկրում անցկացվելիք միջոցառումների ժամանակացույցն ու ծրագիրը, դրանց իրականացման գործում խորհրդարանականների մասնակցությանը վերաբերող հարցեր:
Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ: ԱԺ պատգամավորները մտքերի փոխանակության ընթացքում ներկայացրել են առաջարկներ եւ բազմաթիվ հարցերի վերաբերյալ ստացել պատասխաններ:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ