«British Airways»-ը լրտեսել է իր աշխատակիցներին
Բրիտանական «British Airways» ավիաընկերությունը լրտեսել է իր աշխատակիցներին: Այս մասին հաղորդում է «Russia today» լրատվական գործակալությունը` հղում անելով բրիտանական «The Independent» պարբերականին:
Աղբյուրի փոխանցմամբ`ընկերությունը գաղտնալսել է աշխատակիցներին հեռախոսային խոսակցությունները, ինչպես նաև ընթերցել է բրիտանական «Unite» խոշորագույն առևտրային միավորման հետ էլեկտրոնային փոստով անձնական նամակագրությունը:
Ավիաուղիները սիպտված են եղել 1 մլն ֆունտ սթեռլինգ փոխհատուցում վճարել«Unite» ընկերությանը լրտեսման հետ կապված դատերից խուսափելու համար:
«Unite»-ն իր հերթին պնդում է, որ «British Airways»-ի աշխատակիցների հետ անձնական նամակագրությունն ավիաընկերության ղեկավարության ձեռքի տակ է հայտնվել դեռևս 2011թ., երբ տեղի էին ունեցել ավիաուղիների աշխատակիցներին գործադուլները: