«Օսկարի» մրցանակակիր Լյուպիտե Նիոնգոյից գողացած հագուստը հետ է վերադարձվել
«Օսկարի» մրցանակակիր Լյուպիտե Նիոնգոյից գողացած հագուստը հետ է վերադարձվել գողությունից երկու օր հետո. այն թողել են հյուրանոցի համարում:Այս մասին Գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով TMZ պորտալին:
Պորտալի համաձայն, գողը կապվել է TMZ-ի աշխատակիցների հետ և հայտարարել, որ զգեստը կեղծ է և ցանկություն է հայտնել այն վերադարձնել: Դրանից հետո պորտալի աշխատակիցները կապվել են ոստիկանների հետ և հայտնել զգեստի գտնվելու վայրը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դերասանուհի, «Օսկարի» մրցանակակիր Լյուպիտե Նիոնգոյի 150 հազար դոլար արժողությամբ զգեստը գողացվել է հյուրանոցի համարից:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց