«Ֆորբսի» 2015-ի ցանկում 4 հայ միլիարդատեր կա
«Ֆորբսի» 2015 թվականի միլիարդատերերի ցանկում 4 հայ կա: 393-րդ տեղում Քըրք Քըրքորյանն է՝ 4,2 միլիարդ դոլարով, 418-րդ տեղում՝ Սամվել Կարապետյանը՝4 միլիարդով:1006-րդը Էդուարդո Էռնեկյանն է՝1,9 միլիարդ, իսկ 1190-րդ հորիզոնականում Դանիիլ Խաչատուրովը՝ 1,6 միլիարդ դոլար կարողությամբ: Այս մասին տեղեկանում ենք «Ֆորբսի» պաշտոնական կայքից:
Աշխարհի ամենահարուստ մարդը Բիլ Գեյթսն է, նրա կարողությունը գնահատվում է 79,2 միլիարդ դոլար, երկրորդ տեղում Կարլոս Սլիմն է՝ 77,1 միլիարդով, լավագույն եռյակը եզրափակում է Ուորրեն Բաֆեթ՝ 72,7 միլիարդ դոլարով:
Ցանկում ընդհանուր առմամբ 1826 մարդ կա, նրանց ընդհանուր կարողությունը՝ 7,05 տրիլիոն դոլար է: