Սա աննախադեպ և պատմական փաստաթուղթ է. Շարմազանովը` ԵԺԿ ընդունած բանաձևի մասին
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ԱԺ նիստում անդրադառնալով Եվրոպայի ժողովրդակական կուսակցության կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված դատապարտող բանաձևի ընդունմանը՝ նշեց, որ սա աննախադեպ և պատմական փաստաթուղթ է:
«Այս բանաձևում հստակ ամրագրված է Ցեղասպանության համահայկական հռչակագրի ոգին, հստակ նշված է ցեղասպանություն և հայենազրկում եզրույթները, և կոչ է արվում թե Թուրքիային, թե Եվրոպային ու միջազգային կառույցներին դատապարտելու Ցեղասպանությունը»,- ասաց Է.Շարմազանովը:
Նրա խոսքերով` այս փաստաթուղթը չէր լինի, եթե չլիներ «Ժառանգություն», «Օրինաց երկիր» և «Հանրապետական» կուսակցությունների համատեղ աշխատանքը:
«Մենք ապացուցում ենք, որ որտեղ հայ քաղաքական միտքը միասնական է, այնտեղ արձանագրում ենք հաջողություն»,- ասաց Է.Շարմազանովը:
Նախորդող հրապարակումներ՝
Ցեղասպանության ճանաչում. Եվրոպական իշխող քաղաքական ուժի աջակցությունը շատ կարևոր էր
Եվրոպական ամենախոշոր քաղաքական կուսակցությունը՝ ԵԺԿ-ն ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և նշում 100-ամյա տարելիցը
«Այս բանաձևը ևս մի քայլ է` ուղղված ցեղասպանական հանցագործության ժխտողականության դեմ»
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց