Հայաստանում ռուսական ռազմաբազայի հրետանային խումբը ուսումնական վարժանքներ է անցկացնում
Հայաստանում գտնվող ռուսական Հարավային օկրուգի ռազմաբազայում ավելի քան 400 հրետանավորների ներգրավվմամբ ուսումնական վարժանքներ է անցկացվում: Այս մասին հաղորդում է «Ռիա-Նովոստի» լրատվական գործակալությունը:
Տարածված հայտարարության համաձայն` վարժանքներն անցկացվում են ծովի մակերևույթից 2 հազար մետր բարձրության վրա և տևելու են մինչև մարտ ամսի ավարտ: Վարժանքների ավարտական փուլը լինելու է լեռնային պայմաններում հակառակորդի թիրախների կրակային խոցմանն ու կենդանի ուժին շարքից հանելուն ուղղված մարտական ուսումնական գործողությունների անցկացումը:
Մեկ ամիս տևողությամբ վարժանքների ընթացքում հրետանավորները անցնելու են մարտավարական, հատուկ և տեխնիկական պատրաստվածություն, ինչպես նաև ձեռք են բերելու ժամանանակից տիպի ռազմական տեխնիկային տիրապետելու հմտություններ:
Ուսումնական վարժանքներում ներգրավված են «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբեց, «Գրադ» հրթիռային համակարգեր, «Պոդնոս» ականանետներ, ինչպես նաև «Նավոդչիկ -2» անօդաչու թռչող սարքեր: