Հալեպում հրթիռակոծության պատճառով վնասվել է հայկական Ս. Ռիտա եկեղեցու շենքը
Սիրիայի Հալեպ քաղաքում նախօրեին հրթիռակոծվել է Ս. Ռիտա եկեղեցին, ինչի հետևանքով լուրջ վնասվել է շենքը: Բարեբախտաբար տուժածներ չկան: Հարվածներ են հասցվել նաև շրջական թաղամասերին: Այս մասին հայտնում է «ԵՌԱԳՈՅՆ»-ը` հղում կատարելով Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանին:
Ըստ շրջանառվող լուրերի` հայ կաթողիկե համայնքին պատկանող եկեղեցին գնդակոծել են իսլամիստական խմբավորումները:
Նշենք, որ եկեղեցին մեծ նշանակություն ուներ ոչ միայն հայերի, այլև ջրի պակաս ունեցող քաղաքացիների համար, ովքեր օգտվում էին առաջնորդարանի ջրհորներից: