Պարտատերերը չեն կարողանում կապ հաստատել Ներսիկ Նազարյանի որդու հետ. «Ժողովուրդ»
Երեկ «Ժողովուրդ»-ը էլեկտրոնային նամակ է ստացել, որը հայտնում է, Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդին՝ Արմեն Նազարյանը, իրեն 3 միլիոն 400 հազար դրամ է պարտք, բայց նրան ոչ մի կերպ չեն կարողանում «գտնել»:
Ըստ նամակի հեղինակի՝ Նազարյաններին պատկանող ընկերությունների գրասենյակները բոլորը փակ են, հեռախոսներն էլ՝ անջատված:
Երեկ «Ժողովուրդ»-ին հաջողվել է կապ հաստատել Արմեն Նազարյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու պարտատերերը չեն կարողանում իր հետ կապ հաստատել, որ ստիպված լրատվամիջոցների աջակցության են դիմում:
«Ես հենց հիմա գրասենյակում նստած եմ ու վերջին մատակարարին նոր եմ ճանապարհել: Այսօր 20 մատակարարի հետ եմ հանդիպել: Նույն գրասենյակում նստած եմ, ով ուզում է ինձ տեսնել, հերթագրվում են, հանդիպում ենք ու զրուցում ենք: Մեր գրասենյակը Մերգելյան փողոցի վրա է, ու ես փորձում են բոլոր հարցերը հարթել»,-վստահեցրել է Արմեն Նազարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց