Քեմբրիջում միջնադարյան մեծ գերեզման են գտել
Քեմբրիջում հնագետները գտել են միջնադարյան ամենամեծ գերզմաններից մեկը, այստեղ թաղված է եղել մոտ հազար հինգ հարյուր մարդ: Հետազոտողների խոսքով, այստեղ հուղարկավորվել են աղքատ ուսանողներն ու դասախոսները: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Քեմբրիջի համալսարանը:
Կմախքները հայտնաբերվել են Աստվածաբանության ֆակուլտետի վերանորոգման ժամանակ: Գերեզմանատան մասին հայտնի էր 1950-ականներից, սակայն դրա մեծության մասին հնեագետները նոր են իմանում:
Դատելով աճյունների մնացորդներից` նրանք թաղվել են առանց դագաղների, նույնիսկ առանց սավանների: Ոսկյա կամ այլ զարդեր, իրեր չեն գտել: Գերեզմանում կանանց ու երեխաների կմախքներ չեն եղել: Սա թույլ է տալիս ենթադրել, որ այնտեղ թաղվել են աղքատ ուսանողներն ու գիտնականները, մահացածները հիմնականում եղել են 25-45 տարեկան: