1966 թվական. «… իմ երկրորդ հայրը՝ Հովհաննես Շիրազ»

«1960-ական թվականներին ասպարեզ էր եկել մի երիտասարդություն, որին դեռ այն ժամանակ անվանում էին զարթոնքի սերունդ: Այդ սերունդը Հայաստանի բուհերում, մասնավորապես Երևանի պետական համալսարանում, դպրոցներում, տեխնիկումներում և գործարաններում դաստիարակվել էր հայ գրականությամբ և պատմությամբ, արհամարհում էր խորհրդային բռնություններն ու ազատախոհության համար սահմանված պատիժները, բարձրաձայն խոսում էր իրենց ոտնահարված ազգային արժանապատվության և մարդկային իրավունքների մասին»: «Ես գնացի Կոմիտասի այգի. 1966, ապրիլի 24» գրքում գրականագետ, բանասիրության գիտությունների դոկտոր Սամվել Մուրադյանը նախքան 1966 թվականի ապրիլի 24-ին տեղի ունեցած դեպքերի մասին իր հիշողությունները ներկայացնելը, նկարագրել է 1960-ական թվականներին Հայաստանում տիրող մթնոլորտը, նաև 1965 թվականի ապրիլի 24-ը:

«Այս մթնոլորտում ձևավորվեց ու 1965 թվականի ապրիլի 24-ին իրականացվեց Մեծ Եղեռնի 50-ամյակին նվիրված ցույցը, որն իր բնույթով եզակի էր խորհրդային երկրի պատմության մեջ, այնքան ինքնաբուխ և եզակի էր, անսպասելի ու նշանակալից, որ մոսկովյան «Իզվեստիա» օրաթերթը մայիսյան համարներից մեկում տպել էր համաժողովրդական ցույցի երևանյան մի դրվագի լուսանկարը՝ մոտավորապես այսպիսի մակագրությամբ՝ «Երևանում հայ ժողովուրդը կազմակերպել էր բազմահազարանոց ցույց, որով վճռաբար բողոքում էր Վիետնամում ամերիկյան ագրեսորների կատարած ոտնձգությունների դեմ»:

Հաջորդ տարի արդեն պետությունը գիտեր իր անելիքը: Իր դաշնակցի դեմ համաժողովրդական ընդվզումը կանխելու համար նա ձեռնարկել էր անվտանգության բոլոր միջոցառումները՝ տնային կալանքով չեզոքացվում էին հեղինակավոր գրողներն ու մտավորականները, ոստիկանական միջոցներով ցրվում էին բոլոր հավաքները, քիչ թե շատ աչքի ընկած երիտասարդները դիտվում էին ենթադրյալ կազակերպիչներ: Շրջափակել էին Կոմիտասի անվան զբոսայգին ու բանտարկության սպառնալիքով արգելում էին անգամ պանթեոնում Կոմիտասի գերեզմանին ծաղիկ դնել: Պետական մեքենան գրեթե անվրեպ գործեց 1966 թվականի ապրիլի 24-ին և հենց Լենինի հրապարակում խափանվեց սկսվող միտիգն ու երթը:

Սպանդարյանի միլիցիան նախ գրանցում, ապա դատարանի մեծ դահլիճում հավաքում էր իր ուժերի ներածին չափով բոլոր բռնվածներին, որ դատավճիռ կարդա: Դատարանի որոշումն էր՝ «1966 թվականի ապրիլի 24-ին Երևան քաղաքի Լենինի անվան կենտրոնական հրապարակում թույլ է տվել խուլիգանական արարքներ, տրորել է խոտեր, ծաղիկներ, խախտել փողոցային երթևեկության կանոններն ու պետական կարգերը, որի համար Սպանդարյանի շրջանային դատարանը նրան դատապարտում է 15 օրվա ազատազրկման»:

Անմիջապես տեղափոխեցին կալանավայր: Մեզ՝ «հող ուզողներիս» (այդպես էին մեզ կոչում միլիցիոներները) տարան կողքի սենյակներից մեկը խուզելու: Նոր-նոր ծիծաղում էինք մեր վիճակի, խուզած գլուխների վրա, բայց չհասցրեցինք կատակել, որովհետև միլիցիոներները մեզ հետ չար կատակ արեցին. մասամբ բավարարելու համար մեր հողային պահանջն, ամեն մեկիս պսպղուն գլխին մի դույլ հող լցրեցին, թե հող եք ուզում, առեք:

Մի օր հայրս եկավ ինձ տեսության: Խոսելուց հետո վերադարձա խուց: Պատրաստվում էինք քնել: Մեկը եկավ ու կրկին ասաց, որ հայրս եկել է տեսության: Սա արդեն տարօրինակ թվաց: Տագնապի մեջ էի: Աչքերիս մի պահ չհավատացի. այստեղ էր բանաստեղծ Հովհաննես Շիրազը: Ողջագուրվեցինք: 

-Միլիցիոներները չէին հավատում, որ դու իմ տղան ես, քննիչ Լևոնը ճանաչում էր ինձ, գիտեր մեր մտերմության մասին: Պետին համոզեց թույլ տա մեր հանդիպումը:

Ընկերներս ավելի ջերմացան՝ իմանալով, որ «երկրորդ հայրս» Հովհաննես Շիրազն էր:

Ապրիլի 29-ին մեզ արձակեցին: Գնացինք համալսարան և միայն այնտեղ տեսնեք, թե ովքեր էին բանտարկվածները եղել: Հավաքել էր խուզված գլուխների բազմություն: Պարզվեց, որ նոր նշանակված ռեկտոր Մկրտիչ Ներսիսիյանի միջնորդությամբ և Կենտկոմի նորանշանակ քարտուղար, Հակով Զուրաբյանին հաջորդող Անտոն Քոչինյանի միջամտությամբ են մեզ պատժաժամկետից շուտ ազատել:

Մայիսմեկյան տոնակատարությունն էր: Մասնակցինք: Ում մազերը խուզած էր, բերետ էր դրել: Կառավարական տրիբունայի առջևից անցնելիս վեր նետեցինք մեր բերետները և հրապարակը կարծես մի պահ խուզված գլուխներով լցվեց»,- այսպես է նկարագրում գրականագետ, բանասիրության գիտությունների դոկտոր Սամվել Մուրադյանը 1966 թվականի ապրիլի 24-ն ու դրան հաջորդած մի քանի օրերը:

Այս շարքից՝
«Ապրիլի 24-ին հայրիկը առանձնանում էր սենյակում ու բղավում էր՝ մենակ եմ, մենակ եմ». Հիշում է Շիրազի որդին (տեսանյութ)
1966 թվական. «...ո՞վ է Դանիել Վարուժանը, որտե՞ղ է, հլը դրան բերեք այստեղ»
Ինչպես և ինչ պայմաններում է կառուցվել Հայոց ցեղասպանության հուշահամալիրը (տեսանյութ, լուսանկարներ)
1966 թվական. «Միլիցիոներները նրան բռնեցին, որովհետև կանգնել էր Կոմիտասի շիրիմի մոտ ու լուռ լացում էր»
Ինչպես նախապատրաստվեց ու անցկացվեց Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցը. ներկայացնում է վավերագիրը (լուսանկարներ)
1965 թվական. «Եթե սահմաններից դուրս գաք, զորքը կմտնի, կկոտորի, բանտերը կգցի...»
1965 թվական. Պարույր Սևակին իջեցրին ամբիոնից, Հովհաննես Շիրազն էլ փակվել էր տանը
«Կյանքը ցույց է տվել՝ հենց պետությունն իր ձեռքը դնում է ինչ-որ բանի վրա, շատ բան՝ բնական, կորում է». Ռուբեն Բաբայան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}