100 հազար դրամ՝ ԱՊՊԱ չունենալու համար. Այսօրվանից գործում է նոր կարգ
Հայաստանի վարորդների համար նոր ու խիստ պատիժ է սահմանվում Վարչական իրավախախտումների մասին օրենքում կատարված փոփոխությամբ, որն այսօրվանից ուժի մեջ է մտել:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, առանց տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր (ԱՊՊԱ) ունենալու` Հայաստանի տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցը վարելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի, այսինքն՝ հարյուր հազար դրամի չափով:
Ավելի վաղ ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացրել էր, որ Ճանապարհային ոստիկանությունը հագեցված է այնպիսի տեխնիկական հնարավորություններով, ինչը հնարավորություն է տալիս ավտոմատ եղանակով հայտնաբերել այն տրանսպորտային միջոցները, որոնք վարվում են՝ չունենալով ԱՊՊԱ գործող պայմանագիր:
ՃՈ-ից հորդորում են բոլոր վարորդներին և տրանսպորտային միջոցների սեփականատերերին՝ թարմացնել ԱՊՊԱ պայմանագրերը, հակառակ դեպքում, սկսած ապրիլի 20-ից, կկիրառվեն վարչական ներգործության միջոցներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց