Վիգեն Սարգսյան. «Մենք կարծում ենք, որ շրջափակումն անօրինական է». Miami Herald

Ամերիկյան Miami Herald-ի լրագրող Ռոյ Գութմանը գրում է. «Գյումրիի երկաթուղային կայարանից գնացքը արդեն 22 տարի չի մեկնում դեպի Թուրքիա, եւ շատերն այստեղ կարծում են երբեք էլ չի մեկնի: Բայց եթե Թուրքիան անսպասելիորեն բացի սահմանը, շատ հայեր կնստեն գնացք եւ խանդավառությամբ կմեկնեն այն երկիրը, որն իրենց նախնիները ստիպված են եղել թողնել կոտորածի եւ մասսայական տեղահանության պատճառով»:

«Ես ուզում եմ վերադառնալ եւ մշակել այն հողերը»,-ասում է 30-ամյա Ստեփան Բագուրյանը, ում հոր պապը փրկվել է Մուշից:

«Ինչու՞ չպետք է վերադառնամ. դա իմ հայրենիքն է», - ասում է նա:

Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը 1993-ին տարածաշրջանում իր դաշնակից Ադրբեջանին համերաշխություն ցույց տալու նպատակով, եւ այդ ժամանակից ի վեր փակ է պահում սահմանը: 2009-ին ԱՄՆ նախկին Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը լծվել էր այս խնդիրը լուծելու գործին, եւ Հայաստանն ու Թուրքիան համաձայնել էին դիվանագիտական հարաբերություններ հաստատել եւ բացել սահմանը: Բայց այս համաձայնությունը հնարավոր չեղավ իրագործել տարածաշրջանի շատ հակամարտությունների պատճառով:

Թեեւ երկու կողմերն էլ որոշակի քայլեր են արել, օրինակ՝ Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը իր արտգործնախարարին անցյալ տարի ուղարկել էր Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցելու: Կողմերից որեւէ մեկը չի ցանկանում փակուղուց դուրս գալու համար դիմել միակողմանի շեշտակի քայլերի:

«Մենք կարծում ենք, որ շրջափակումը անօրինական է, եւ մենք իսկապես համոզված ենք, որ այն պետք է վերացվի հնարավորինս շուտ, եւ ինչքան շուտ, այնքան լավ: Մենք չենք կարծում, որ սահմանը բացելու համար նախ պետք է հաշտվել: Մենք գտնում ենք, հաշտեցումը կամ բարեկամությունը ապագայի քայլեր են»,- ասում է Հայաստանի Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

«Մենք Հայաստանի հետ նորմալ հարաբերություններ ենք ուզում հաստատել երկկողմ շահերի հիման վրա, բայց իրական քաղաքականության պատճառով դա այնքան էլ հեշտ չէ»,-ասել է մի անանուն թուրք պաշտոնյա Անկարայից:

«Եթե նրանք գոնե (Լեռնային Ղարաբաղի – խմբ.) 1-2 շրջանից դուրս գան, դա մեզ հնարավորություն կտա ապաշրջափակել ամեն ինչ»,-ասել է թուրք պաշտոնյան:

Միացյալ Նահանգները հայտարարում են, որ գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում:

«Առաջ շարժվելու պատասխանատվությունը գտնվում է Թուրքիայի կառավարության վրա»,-ասել է Երեւանում ԱՄՆ նոր դեսպան Ռիչարդ Միլզը Սենատում իր հաստատման լսումների ընթացքում, կոչ անելով վավերացնել երկու արձանագրությունները «առանց նախապայմանների կամ այլ հարցերի հետ փոխկապակցելու»:

Հունվարի վերջին (հունվարի 29 – խմբ) Հայաստանի նախագահը եւ այլ քաղաքական գործիչներ եւ հայկական սփյուռքի ներկայացուցիչներ ընդունեցին Համահայկական հռչակագիրը, որտեղ հղումներ կային 1920թ Սեւրի դաշնագրին եւ ԱՄՆ Նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռին, որով Թուրքիայի մի մեծ տարածք հանձնվել էր նոր ստեղծված Հայաստան պետությանը: Հռչակագիրը նաեւ կոչ էր արել մի իրավական թղթածրար պատրաստել «անհատական, համայնքային և համազգային իրավունքների եւ օրինական շահերի վերականգնման գործընթացի մեկնարկ» ազդարարելու համար: Թուրք պաշտոնյաները գտնում են, որ այս հռչակագիրը կարող է Թուրքիայի նկատմամբ հողային պահանջատիրության հիմք հանդիսանալ: Շատ հայեր համաձայն են սրա հետ:

«Տարօրինակ կլիներ, եթե մենք մեր բողոքը չշարադրեինք այդ ոճրագործության հարյուրամյակի նախաշեմին»,- ասում է Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

Ցեղասպանության թանգարանի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը գտնում է, որ ներկայիս Թուրքիայի տարածքի 1/7-ը պետք է վերադարձվի Հայաստանին. «Դա ԱՄՆ Նախագահ Վուդրո Վիլսոնի վճիռն էր, ով ընտրվել էր Սեւրի դաշնագրով նախատեսված արբիտրաժը իրականացնելու համար»:

«Այս ամենի հետ մեկտեղ, վարագույրի ետեւում, ջանքեր են գործադրվում Ապրիլի 24-ի միջոցառումներից եւ մայիսի 7-ին Թուրքիայում սպասվող ընտրություններից հետո երկխոսությունը վերականգնելու համար: Ըստ քաղաքական մեկնաբան Ռիչարդ Գիրագոսյանի, Թուրքիայի ԱԳ նախարարությունից ծրագրում են հունիսի կեսերին ժամանել Երեւան ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու համար»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:07
Երբ հայ ժողովուրդը ելել է իմաստավորված պայքարի, հաղթել է․ Շարմազանով
«Մենք մեր հերոսական պատմության ժառանգներն ենք, որքան էլ հետնորդները ցանկանան մեզ հեռացնել Հայկ նահապետի արժեքներից, իրավունք չունենք...
Աղբյուր` Panorama.am
18:42
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Իշխանությունը րոպե-րոպե հետևում է Արթուր Վանեցյանի շարժին․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր «Հայկական ժամանակը» գրել է. ««Հայրենիք» կուսակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Ակբա բանկն առաջինը Հայաստանում մեկնարկում է Չինաստանի խոշորագույն UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business...
Աղբյուր` Panorama.am
18:10
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը  հայտնում է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վանաձորում որդին սպանել է տարեց մորը
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնից ապրիլի 28-ին հաղորդում էր ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան
«ՔՊ-ական կառավարիչներն այս ամենը ֆունդամենտալ կերպով ձախողելուց հետո, հասել են Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգելուն և չեն էլ թաքցնում դա»:
Աղբյուր` Panorama.am
17:44
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Վանեցյան. Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, արձագանքելով այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին արված  հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:22
Շատ հնարավոր է ես այստեղ մեռնեմ. «Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյան
Արդեն 16 օր է «Զվարթնոց» օդանավակայանում շարունակում է հացադուլ իրականացնել ռազմական և հետաքննող ֆրանսահայ լրագրող  Լեո...
Աղբյուր` Panorama.am
17:19
Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և...
Աղբյուր` Panorama.am
16:36
Իշխանությունները ցույց են տալիս, որ թքած ունեն միջազգային հանրության կարծիքի վրա.Դավիթ Ֆիդանյան
«Մենք բարձրաձայնում ենք այն խայտառակ բռնաճնշումների մասին, որոնք իրականացվում են ներկայիս վարչախմբի կողմից իր քաղաքական ընդդիմախոսների...
Աղբյուր` Panorama.am
16:16
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Չնայած վատ եղանակին, առատ տեղումներին ու կարկուտին՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած քայլերթի մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am
15:57
«Ֆլեշ»-ի լցակայաններից մեկում արձանագրել են թերլիցքավորում
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում «ՖԼԵՇ» ապրանքանիշի ներքո գործունեություն ծավալող «ԱՐՄ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Տիկին դեսպան, Ձեր լռությունը ԱՄՆ ամոթն է. Դավիթ Ֆիդանյան
«Տիկին դեսպան, Դուք ինքներդ էլ գիտեք, թե Հայաստանի Հանրապետությունում ինչպիսի ավտորիտարիզմ է տիրում։ Եվ Ձեր իսկ լռությունն առաջին հերթին...
Աղբյուր` Panorama.am
15:35
Սա քաղաքականությո՞ւն է, սա ընդդեմ նվաստացման պայքար է. Մրո
«Այս քայլերթը բնական է ստացվել, ոչ մի սարքած բան չկա»,- լրագրողներին ասաց Կիրանցից դեպի Երևան քայլերթին միացած Հայաստանի վաստակավոր...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
AntiFake խմբագրության աշխատակիցները, մի խումբ քաղաքացիներ  բողոքի ակցիա են իրականացնում ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ պահանջելով չլռել  և...
Աղբյուր` Panorama.am
14:43
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը հորդորում է միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման կազմակերպած խաղաղության և...
Աղբյուր` Panorama.am
14:38
Արմավիրում մայիսի 8-ին 8 ժամ ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ...
Աղբյուր` Panorama.am
14:34
Սուրենյանց. Այսպիսի «հրաշք» միայն նիկոլական Հայաստանում է հնարավոր
Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Կառավարումն ամբողջովին ձախողած...
Աղբյուր` Panorama.am
14:22
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է
25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Աղբյուր` Panorama.am
14:21
Փաշինյանի արածը, եթե կյանքի կոչվի, ապա այն իրական պատերազմի սպառնալիքը է. Գեղամ Մանուկյան
«Երթը հանրային արձագանքն է, որ կա այս իշխանության նկատմամբ։ Այն  վերաբերմունքի, նրանց ստախոսությունների արկածախնդրության...
Աղբյուր` Panorama.am
14:07
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Team Telecom Armenia-ն մշակել է նոր Բի Ֆրի փաթեթ, որը հնարավորություն է տալիս օգտվել հիմնական վիդեո հարթակներից անսահմանափակ՝ առանց ինտերնետի...
Աղբյուր` Panorama.am
14:01
Թաթոյան. Այստեղ եմ՝ Բագրատ Սրբազանին և իրենց իրավունքների համար պայքարող մեր ժողովրդին աջակցելու
«Ես այստեղ չեմ վարչապետի պաշտոնի հարցն արծարծելու, ես եկել եմ Բագրատ Սրբազանին և մեր ժողովրդին, որոնք իրենց իրավունքների համար են արդարացի...
Աղբյուր` Panorama.am
13:40
Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
Քիչ առաջ Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը միացավ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի  առաջնորդած  քայլերթին դեպի...
Աղբյուր` Panorama.am
13:31
Կիրանցում ծառերից շատ ոստիկան կա
Նիկոլ Փաշինյանի կողմից սահմանազատման ենթարկվող Տավուշի մարզի Կիրանց գյուղում այսօր էլ բազմաթիվ ոստիկաններ կան։ Բնակիչների հրապարակած...
Աղբյուր` Panorama.am
13:29
Ովքեր են Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողության հյուրերը
Կրեմլում սկսվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ Արարողությունը սկսվել է Կրեմլի մեծ պալատի Սուրբ Էնդրյուի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}