Ջեֆրի Ռոբերթսոնի` «Անհարմար Ցեղասպանություն. ո՞վ է հիմա հիշում հայերին» գիրքն արժանացել է «Լավագույն բանավեճ» մրցանակին
2015 թվականի հունվարին Լոնդոնում կայացել է «Քաղաքական գիրք մրցանակաբաշխություն 2015»-ը, որի հաղթող են ճանաչվել Մեթյու Գուդվինը և Ռոբերտ Ֆորդը: Նրանք ստացել են 10.000 ֆունտ ստեռլինգ: Այս մասին ասվում է միջոցառման պաշտոնական կայքում:
Միջոցառման նպատակն է ճանաչել տարվա լավագույն քաղաքական գրողին և հրապարակումը: Մրցանակակիրներին որոշելիս հաշվի են առնվում, թե ինչքան պահանջարկ է ունեցել գիրքը, քանի հոգի է ընթերցել և քննարկել այն:
Մրցանակներ շնորհվում են մի քանի բնագավառներում` Տարվա քաղաքական գիրք (Political book of the year), Տարվա բանավեճ (Polemic of the year), Տարվա Միջազգային հարցերի գիրք (International affairs book of the year), Տարվա քաղաքական պատմության գիրք (Political history book of the year), Տարվա քաղաքական կենսագրություն (Political Biography of the Year), Տարվա Առաջին համաշխարհաին պատերազմի գիրք (World War One Book of the Year), Տարվա քաղաքական հումորային և երգիծանական գիրք (Political Humour and Satire Book of the Year), Տարվա դեբյուտ քաղաքական գիրք (Debut Political Book of the Year), Տարվա քաղաքական գեղարվեստական գիրք (Political Fiction Book of the Year), Տարվա գործնական քաղաքական գիրք (Practical Politics Book of the Year):
Տարվա բանավեճ մրցանակը հանձնվել է Միջազգային իրավունքի հանրահայտ մասնագետ, իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում թուրք ազգայնական Դողու Փերինչեքի գործով Հայաստանը ներկայացնող թիմի անդամ Ջեֆրի Ռոբերթսոնին` «Անհարմար Ցեղասպանություն. ո՞վ է հիմա հիշում հայերին» գրքի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց