Քննարկվել են Ռիգայի գագաթաժողովի նախապատրաստման հետ կապված հարցեր
Այսօր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Լեհաստանի և Շվեդիայի ԱԳՆ քաղաքական տնօրեններ Յարոսլավ Բրատկևիչին և Թորբյորն Սոհլստրյոմին, ովքեր Հայաստան են ժամանել Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ խորհրդատվություններ անցկացնելու նպատակով:
ԱԳՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունների, դրանց նոր իրավական հենքի մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջ։
Զրուցակիցները քննարկել են Ռիգայի գագաթաժողովի նախապատրաստման հետ կապված հարցեր։
Նախարար Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի մոտեցումը՝ զարգացնելու և խորացնելու տարբեր ոլորտներում ԵՄ համագործակցությունը՝ հաշվի առնելով ՀՀ պարտավորությունները այլ միջազգային ինտեգրացիոն ձևաչափերում։
Հանդիպան ընթաքում անդրադարձ է արվել մի շարք տարածաշրջանային խնդիրների և դրանց կարգավորման ուղիներին։
Նախարար Նալբանդյանը եվրոպացի դիվագետներին ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ աշխարհով մեկ տեղի ունեցող միջոցառումները և դրանց խորհուրդը։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց