Սուրիկ Խաչատրյանի որդին ոստիկանական բաժանմունքում է
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը այս պահին գտնվում է ոստիկանության Գորիսի բաժնում: Panorama.am-ին տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Այլ մանրամասներ նա չհայտնեց:
Մայիսի 2-ին մարզպետի որդու մասնակցությամբ Գորիսում ծեծկռտուք էր տեղի ունեցել, ինչի հետևանքով տուժել էին Հարություն և Մուշեղ Զաքարյանները, նրանց առողջությանը վնաս էր հասցվել: Դեպքի առթիվ խուլիգանության հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել, և Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ Զաքարյան եղբայրները ճանաչվել են տուժող: Սուրիկ Խաչատրյանի որդին իրավապահների կողմից որպես վկա հարցաքննվելու համար կանչվել էր ոստիկանություն, սակայն ծանուցագիրն ստանալուց հետո նա լքել էր երկիրը: Նրա հետ է եղել նաև Սուրիկ Խաչատրյանի վարորդի որդին, որը նույնպես դեպքին մասնակից է եղել:
Նախորդող հրապարակումներ՝
Քեզ ո՞վ ա իրավունք տվել շաբաթ օրով ինձ անհանգստացնես. Սուրիկ Խաչատրյանը` լրագրողին
Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ միջադեպի գործով տուժող է ճանաչվել նաև 2-րդ անձը