Չեմ կարծում, որ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձը կարող են բարդել Բուդաղյանների վրա. Ալումյան
«Տարօրինակ էր, որ այդքան կրակոցների պայմաններում որևէ մեկին վնաս չի պատճառվել», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Փաստաբանների պալատի անդամ Հայկ Ալումյանը՝ մեկնաբանելով Գորիսում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ կատարված մահափորձը:
Նրա խոսքով, եթե այդ դեպքը չլիներ, մամուլը և հասարակությունը պետք է քննարկեին մայիսի 2-ին Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքը:
Հարցին, թե մարզպետի մեքենայի վրա կրակոցների դեպքը հնարավո՞ր է բարդեն Բուդաղյանների վրա, փաստաբանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ կարող են բարդել, բոլորն էլ գիտեն, որ Բուդաղյաններն ընտրել են օրենքի ճանապարհը»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին