Արամ Առաջինը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով
Ն. Ս. Օ. Տ. Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.
Հայապահպանության գործում ունեցած մեծ վաստակի, սփյուռքում հոգևոր արժեքների պահպանման, զարգացման և տարածման գործում ներդրած բացառիկ ավանդի համար Ն. Ս. Օ. Տ. Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսին պարգևատրել Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով»,- նշված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրում:
Լրահոս
Տեսանյութեր
Ունենք մի իշխանություն, որ լավ լինելը չի երաշխավորում, վատ լինելը հաստատ երաշխավորում է. Ռուստամյան