Ռուսեֆը պահանջում է ավելի հետևողականորեն հետաքննել ՖԻՖԱ-ի սկանդալը
Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը հույս ունի, որ ՖԻՖԱ-ի կոռուպցիոն սկանդալի հետաքննությամբ զբաղվող մարմինները հետևողական կլինեն բոլոր մանրամասների մեջ: Նրա խոսքերով` պետք է հետաքննել աշխարհի ժամանակակից բոլոր առաջնությունները, այդ թվում` անցած տարվանը, որը հենց Բրազիլիայում է կայացել:
«Եթե մենք զբաղվում ենք հետաքննությամբ, ուրեմն պետք է ամեն ինչ նայենք,- Ռուսեֆի խոսքերը մեջբերել է AFP-ն:- Անհրաժեշտ է հետաքննել աշխարհի բոլոր առաջնությունները, բոլոր միջոցառումները»:
Բրազիլիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի նախագահ Մարկո Պոլո Դել Ներոն խոստովանել է, որ իրեն ցնցել է ՖԻՖԱ-ի մի շարք պաշտոնյաների ձերբակալության փաստը, որոնց թվում է նաև իր նախորդը` Խոսե Մարիա Մարինը:
«Դա սարսափելի է,- նշել է Դել Ներոն:- Իհարկե, դրանում ոչ մի լավ բան չկա: Բայց մենք նախ պետք է պարզենք եղելությունը, թե ինչ է տեղի ունեցել: Ես գաղափար անգամ չունեմ»:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ