Սպորտ 17:21 07/07/2015

Յուրա Մովսիսյան. «Չեմ հասկանում նման որոշումն ու մարդուն, ով այն կայացրել է»

«Սպորտ Էքսպրես» թերթի թղթակիցը հարցազրույց է վերցրել Մոսկվայի «Սպարտակի» հայ հարձակվող Յուրա Մովսիսյանից: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը վերհիշել է անցած մրցաշրջանի դժվարությունները, պաշտպանել իր խաղընկեր Արաս Օզբիլիսին, ով գարնանը կոշտ քննադատության է ենթարկել նախկին գլխավոր մարզչին:

Հիշեցնենք, որ Մովսիսյանը կիրակի է միացել Աբտվիլում ուսումնամարզական հավաք անցկացնող «Սպարտակին», իսկ մինչ այդ ապաքինվում էր վնասվածքից ու Մոսկվայում աշխատում էր անհատական ծրագրով:

«Նոր հարձակվող. դա շատ լավ է»

- Ամենագլխավոր հարցը՝ ո՞ւր է կորել Ձեր մորուքը:
- Փողոցում շատ տոթ է: Ստիպված էի սափրել:

- Դուք Մոսկվայի՞ց եք մեկնել Շվեյցարիա:
- Ոչ, Հռոմից, որտեղ երեք օր բժշկական հետազոտության էի ենթարկվում:

- Ընդհանրապես՝ ինչպե՞ս եք անցկացրել վերջին շաբաթները:
- Առաջնության ավարտից հետո հավաքականի ճամբարում էի, այնտեղից մեկնեցի Ամերիկա, իսկ արդեն հունիսի 16-ին Մոսկվայում էի: Անհատական ծրագրով Տարասովկայում մարզվում էի մինչև հունիսի 25-ը:

- Վնասվածքը խաղային դրվագո՞ւմ էիք ստացել:
- Ոչ, պարապմունքի ժամանակ՝ անցած մրցաշրջանի վերջնամասում: Ես ու Խուրադոն ցատկում էինք խոչընդոտների վրայով, իսկ հետո ցավ զգացի:

- Նման հետաքրքիր ծրագրով միայն Դուք և Խուրադո՞ն էիք մարզվում:
- Այո: Չգիտեմ, թե դա ում նախաձեռնությունն էր՝ Յակինի՞, թե՞ մեկ ուրիշի: Բայց մարզիչները մեզ ասացին, որ պետք է միայն ցատկեր կատարել:

- Հիմա Շվեյցարիայում Դուք ստիպված եք «հետապնդել» թիմին, որը նախապատրաստվում է արդեն երկու շաբաթ:
- Հաստատ չգիտեմ, թե ինչպիսի ծավալի աշխատանք են կատարել մյուս ֆուտբոլիստները, սակայն արդեն խնդրել եմ մարզչական շտաբին, որպեսզի ինձ համար պլան կազմեն, և ես հաստատ ամեն ինչ կանեմ:

- Կա՞ն լիարժեք վերականգնման մոտավոր ժամկետներ: Հույս ունե՞ք, որ հաջողության կհասնեք առաջնության մեկնարկում:
- Տեսնենք: Եվս 2-3 օր պետք է առանձին աշխատեմ, իսկ այնուհետև կմիանամ ընդհանուր խմբին: Այդ ժամանակ էլ կտեսնենք, թե ինչպիսի վիճակում եմ և արդյոք կկարողանա՞մ ասպարեզ դուրս գալ առաջնության մեկնարկում: Ի վերջո, 2 ամիս չեմ մարզվել խաղադաշտում, զբաղվել եմ միայն դահլիճում: Իսկ մինչ այդ էլ պարբերաբար չէի խաղում, ընդամենը 15 րոպե էի խաղադաշտ մտնում: Հիմա պետք է պատրաստվեմ ոչ միայն ֆիզիկապես, այլև տոնուս ձեռք բերեմ: Դրա համար դեռ ժամանակ կա:

- Բայց Դուք Յակինի օրոք բաց եք թողել անցած մրցաշրջանին նախապատրաստության փուլը:
- Ամառայինը: Ձմռանը ես մարզվել եմ:

- Լսե՞լ եք, որ մոտ ժամանակներս «Սպարտակում» կհայտնվի հարձակման գծում Ձեր մրցակիցը՝ Զե Լուիշը:
- Դա շատ լավ է: Ոչ միայն ինձ, այլև բոլորի համար: Ցանկացած ուժեղ թիմում 2-3 լավ հարձակվողներ պետք է լինեն: Հանկարծ ինչ-որ մեկը վնասվածք ստանա՝ ես կամ մեկ ուրիշը: Մի մոռացեք, որ երբ եկա «Սպարտակ», 5 հարձակվող ունեինք: Եվ ոչինչ. միևնույն է, շատ էի խաղում: Այնպես որ, մրցակցությունից չեմ վախենում:

- Արի, Էմենիկե, Վելիտոն, Ձյուբա. ո՞ր ֆուտբոլիստի հեռացումն է ավելի շատ տխրեցրել Ձեզ:
- Գիտեք, ես 10 տարի սովոր եմ խաղալ որպես կենտրոնական հարձակվող 3 հարձակվողի սխեմայում: Նշված հարձակվողներից ոմանց հետ միասին խաղադաշտ ենք մտել: Իսկ Էմենիկեի հետ միասին չենք մտել դաշտ: Կամ ես էի խաղում, կամ նա: Բոլորն էլ լավ ֆուտբոլիստներ են, դժվար է ասել՝ ում հետ է ավելի հեշտ, ում հետ՝ ծանր:

«Յակին-Օզբիլիս պատմության մեջ լիովին Արասի կողքին եմ»

- Յակինը, ամենայն հավանականությամբ, ներկա կլինի «Սպարտակի» ու «Սանկտ Գալլենի» խաղին: Կողջունե՞ք նրան:
- Իհարկե: Կյանքում ամեն ինչ չէ պայմանավորված միայն ֆուտբոլով: Մենք նորմալ փոխհարաբերություններ ունեինք: Բախում չկար: Պարզապես ես չէի խաղում նրա որոշմամբ: Ի դեպ, հիմա նոր մարզիչ ունենք: Յակինն անցյալում է:

- Ձեր գործակալը հայտարարել է, որ Ալենիչևը հույսեր է կապում Ձեզ հետ: Իսկ Դուք անձամբ խոսե՞լ եք մարզչի հետ:
- Այո: Նա նույնն ասաց ինձ: Դմիտրի Անատոլևիչը հավատում է ինձ, ուզում է, որ ես խաղամ: Վստահությունն ինձ համար շատ կարևոր է: Յակինի օրոք դա չկար: Իսկ եթե մարզիչը քեզ չի հավատում, չափազանց ծանր վիճակ կառաջանա ցանկացած հարձակվողի համար: Դա վատագույնն է, որը կարող է պատահել ֆուտբոլիստի հետ:

- Ինչո՞վ էր արտահայտվում շվեյցարացու անվստահությունը: Նա ինչ-որ բան բացատրո՞ւմ էր:
- Ոչ: Ընդհանրապես՝ ոչ մի խոսք չի ասել: Ես այդ առումով իմ կարծիքն ունեմ, բայց չեմ ուզում խոսել դրա մասին:

- Այն գոնե կապվա՞ծ է ֆուտբոլի հետ:
- Միանգամից նշեմ, որ այստեղ քաղաքական մոտիվներ չեմ պատրաստվում բարձրացնել: Չգիտեմ, թե ես ինչու չէի խաղում: Ձմեռային նախապատրաստական ողջ փուլն անցա: Իսկ խաղային տոնուս կարող ես ձեռք բերել միայն մի քանի խաղի մասնակցելով: Եթե քեզ առաջին խաղից հետո նստեցնում են պահեստայինների նստարանին, իսկ հետո խաղադաշտ են մտցնում միայն հանդիպման վերջնամասում… Ահա, ես գարնանը վատ անցկացրեցի «Կրասնոդարի» հետ խաղը, և ի՞նչ, ես ու Խուրադո՞ն էինք մեղավոր պարտության համար: Մի՞թե ինչ-որ մեկը լավ խաղաց: Բայց պահեստայինների նստարանին միայն երկուսիս նստեցրեցին: Չնայած պետք է հարցնել Յակինին: Գուցե մենք, իրոք, այդքան վատն ենք:

- Ձմեռային ընդմիջման ժամանակ առաջատարները՝ Շիրոկովը, Թինո Կոստան, Բոկկետին, հեռացան թիմից: Գործակալը պատմել է, որ Դուք էլ տարբերակներ եք ունեցել ԱՄՆ-ում: Մտածո՞ւմ էիք հեռանալու մասին, թե՞ ցանկանում էիք մնալ ու ապացուցել Յակինին, որ պետք եք «Սպարտակին»:
- Ձմռանը դեռ չգիտեի, որ խաղադաշտ չեմ մտնելու: Հակառակի մեջ էի վստահ: Անհրաժեշտ էր ինձ ընդամենը 2-3 խաղ անցկացնելու հնարավորություն տալ: Չես խփում, նստի պահեստայինների նստարանին, և մարզիչն էլ ոչ մի առարկություն չի ստանա: Բայց հատկացնել 15-20 րոպե, խաղադաշտ մտցնել պաշտպանական ոճի 8 խաղացողի…
Հիմա ես այն տարիքում չեմ, որ նստեմ պահեստայինների նստարանին՝ պարզապես ատանալով աշխատավարձ: Դա նաև իմ բնույթին չի համապատասխանում: Շատ եմ հարգում մարդկանց, ովքեր ինձ գումար են վճարում: Եվ եթե ինձ վստահում են, անպայման ապացուցում եմ, որ չեն սխալվել: Նախկինում երբեք պահեստայինների նստարանին չեմ հայտնվել, միշտ խաղացել եմ, և այդ ամենը չէր կարող ինչ-որ պահի անհետանալ: Շատերը հիմա մտածում են. «Յուրան մոռացել է, թե ինչպես են ֆուտբոլ խաղում»: Դա այդպես չէ: Ուստի, իհարկե, խորհել եմ, թե ինչ պետք է անեմ, եթե շարունակեմ մնալ պահեստում: Ոչ ակումբին, ոչ ինձ ձեռնտու չէ, որ մնամ պահեստայինների նստարանին: Բայց այս ամենն արդեն անցյալում է: Հիմա առաջ եմ նայում: Կյանքում ինձ ոչ ոք ոչինչ չի նվիրել, և որքան էլ ծանր է եղել, միշտ առաջ եմ շարժվել:

- Օզբիլիսի հետ քննարկե՞լ եք գարնանային հարցազրույցը, որում նա քննադատում էր Յակինին:
- Իհարկե: Առաջին հերթին ուզում եմ նշել, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ իր կարծիքն ունի: Ես լիովին աջակցում եմ Արասին: 100 տոկոսով: Իհարկե, տհաճ պատմություն ստացվեց, և նա չպետք է այդ հարցը խառներ քաղաքականության հետ: Ինչ վերաբերում է հարցի մարզական կողմին, ամեն ինչ ճիշտ էր: Մարդը ողջ տարի չէր խաղացել, ապաքինվել էր իր կարիերայում ծանրագույն վնասվածքից: Նման վնասվածքների 90 տոկոսի դեպքում ընդհանրապես չեն կարողանում վերադառնալ ֆուտբոլ: Արասն 8 ամիս վերականգնվում էր, ձգտում էր հնարավորինս արագ ապաքինվել, և երբ պատրաստ էր միանալ թիմին, նրանց առանց որևէ պատճառի չթույլատրեցին դա անել: Ուղարկեցին, որ աշխատի արհեստական խոտածածկի վրա: Դա ողբերգություն է: Չեմ հասկանում նման որոշումն ու մարդուն, ով այն կայացրել է: Ինչ-ինչ մոտիվներ գոնե պե՞տք է լինեին: Սակայն ոչ ոք դրանց մասին ոչինչ չիմացավ: Այս ամենն ասում եմ ոչ այն պատճառով, որ Արասն իմ լավ ընկերն է: Այդ ողջ պատմությունը կատարվել է իմ աչքերի առաջ: Ես Օզբիլիսի կողքին էի ու տեսնում էի ամեն ինչ:

«Սպարտակը» կարողանում է միայն հարձակողական ֆուտբոլ խաղալ»

- Դուք հիշատակեցիք «Կրասնոդարի» հետ խաղը: Հավանաբար, կապ պահպանում եք Ձեր նախկին թիմի ֆուտբոլիստների հետ: Հարցրե՞լ են, թե ինչ է կատարվում:
- Իհարկե: Բոլորը հետաքրքրվում են. չէ՞ որ «Սպարտակը» երկրի ամենամեծ ակումբն է: Եվ սրանք սոսկ բառեր չեն. պատմությամբ, մրցանակներով, երկրպագուների թվաքանակով Ռուսաստանում նման այլ ակումբ չկա: Կրասնոդարում նույնպես երկրպագում են «Սպարտակին» ու երբ թիմին նման վիճակում են տեսնում, ցավ են ապրում, հարցնում: Իսկ ես ի՞նչ կարող էի պատասխանել նրանց:

- Երբ «Կրասնոդարը» պայքարում էր Չեմպիոնների լիգայի գոտու համար, «Սպարտակն» արդեն գրեթե ավարտել էր մրցաշրջանը: Հոգու խորքում ափսոսանք չէիք զգո՞ւմ: Չէ՞ որ հիմա էլ կարող էիք խաղալ այդ թիմում:
- Ոչ, ափսոսանքի զգացում չեմ ունեցել: Իհարկե, ցավում եմ «Կրանսոդարի» համար և շատ տխրեցի, որ չհայտնվեց Չեմպիոնների լիգայում: Առաջվա պես բարեկամական փոխհարաբերություններ ունեմ ակումբի ղեկավարության հետ, հաճախ ենք շփվում: Աջակցում եմ «Կրասնոդարին», որն իմ առաջին ակումբն է Ռուսաստանում: Իմ օրոք, կարելի է ասել, ամեն ինչ նոր էր սկսվում: Վստահ եմ, որ 5-10 տարի անց «Կրասնոդարը» մեծ ակումբ կլինի նույնիսկ եվրոպական չափանիշներով, քանզի զարգանում է ռազմավարական հստակ ծրագրի համաձայն: Սակայն հիմա ես «Սպարտակում եմ», երջանիկ եմ այստեղ, և ինձ համար գլխավորն իմ թիմի հաջողությունն է:

- Թիմակիցների նախամրցաշրջանային խաղերին հետևե՞լ եք:
- Այո, իհարկե: Դժվար է եզրակացություններ կատարել, որովհետև ընկերական առաջին խաղում մրցակիցն այնքան էլ բարձր մակարդակ չուներ: Սակայն, միևնույն է, խաղին հետևելը շատ հաճելի էր: Նախկինում էլ մենք ենք սկսել թույլ մրցակիցների հետ խաղերով, և նույնիսկ նրանց հետ խաղերում երբեմն չի հաջողվել լավ ֆուտբոլ ցուցադրել: Իսկ երկրորդ խաղակեսում խաղադաշտում արդեն ամուր մրցակից էր, և մեզ համար ծանր էր: Չնայած հավաքների ժամանակ, երբ ծանրաբեռնվածությունը մեծ է, խաղալը միշտ էլ դժվար է:

- Ձեզ համար սկզբունքայի՞ն էր, թե ով կգլխավորի «Սպարտակը»: Չէ՞ որ քննարկվում էր նաև Բերդիևի թեկնածությունը, ով, ի տարբերություն Ալենիչևի, պաշտպանական խաղի կողմնակից է:
- Ինձ համար շատ կարևոր է, որ «Սպարտակը» հարձակողական ֆուտբոլ ցուցադրի: Եվ կարծում եմ, որ թիմը միայն նման խաղի է ընդունակ: Անցած մրցաշրջանն ապացուցեց դա. պաշտպանությունից խաղն ընդհանրապես չէր ստացվում: «Սպարտակում» գրեթե բոլոր ֆուտբոլիստները հարձակողական ոճ ունեն, դա վերաբերվում է նույնիսկ եզրային պաշտպաններին: Ուստի շատ հաճելի է, որ հիմա այսպիսի գլխավոր մարզիչ ունենք: Նա ակումբի, ողջ ռուսական ֆուտբոլի լեգենդն է, ռուս միակ ֆուտբոլիստը, ով հաղթել է Չեմպիոնների լիգայում և ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում: Երկրպագուները հավատում են Ալենիչևին, սիրում են նրան: Կողքից նման աջակցությունը նույնպես կօգնի ֆուտբոլիստներին:

- Որտե՞ղ դիմավորեցիք Հայոց ցեղասպանության 100-ամյակը:
- Մոսկվայում էի: Ինձ համար դա շատ զգացմունքային ու կարևոր պահ է, քանզի այդ օրվանից սկսվեց շատ տխուր ու ծանր պատմությունը ողջ հայ ժողովրդի համար: Յուրաքանչյուրն էլ կորցրել է իր մերձավորներից մեկին:

- Ասացիք, որ մեկնել եք Ամերիկա: Հանգստացա՞ք:
- Այո: Հիմնականում տանն էի՝ ընտանիքիս հետ: Նաև Լաս Վեգաս մեկնեցի:

- Հաղթեցի՞ք, թե՞ պարտվեցիք:
- Լաս Վեգասում ոչ ոք չի հաղթում (ծիծաղում է): Բայց, միևնույն է, գնում են: Իսկ ես արդեն ազարտային խաղերի սիրահար չեմ:

- Ձեզ կարելի է շնորհավորել. հրաշալի եք խոսում ռուսերեն և հարցազրույցի ընթացքում հազվադեպ էիք անցնում անգլերենի:
- Եթե անկեղծ, դեռ դժվարանում եմ խոսել, սակայն արդեն ամեն ինչ հասկանում եմ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}