ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աշխատակցին ՊՆ ռազմական համագործակցության մեդալ է հանձնվել
Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Դավիթ Տոնոյանը շնորհավորել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական հարցերի պատասխանատու Լիլիան Շալառուին ԵԱՀԿ քարտուղարությունում նոր պաշտոնի նշանակվելու կապակցությամբ: Բարձր գնահատելով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և անձամբ Լիլիան Շալառուի ներդրումը զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, կառավարման կարողությունների զարգացման և բանակ-հասարակություն կապի ամրապնդման ոլորտի բարեփոխումների գործում, Դավիթ Տոնոյանը վերջինիս ՀՀ ՊՆ ռազմական համագործակցության մեդալ է հանձնել։
Իր հերթին պարոն Շալառուն շնորհակալություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարությանը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերին գործուն աջակցություն ցուցաբերելու և համագործակցության համար:
Հանդիպման ընթացքում ամփոփվել են նաև ընթացիկ աշխատանքների արդյունքները:
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը