Պետգույքի կառավարման վարչությունից հաստատել են, որ «Հայֆիլմ»-ի վերադարձման գործընթացը սկսվել է. ՀԺ
Պետգույքի կառավարման վարչությունից երեկ պատասխանել են «Հայկական ժամանակ»-ի գրավոր հարցմանը՝ պաշտոնապես հաստատելով, որ սկսվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի վերադարձման գործընթացը, քանզի գնորդը չի կատարել ստանձնած պարտավորությունները։ Գնորդը, գոնե այս պահին դեմ չէ «Հայֆիլմ»-ը վերադարձնել պետությանը։ Սա թերևս առաջին դեպքն է, երբ սեփականաշնորհումից հետո որոշվում է հետ պահանջել օտարված գույքը։
Պետգույքի կառավարման վարչությունից մանրամասնել են, որ «Հայֆիլմ» գույքը 2005-ին օտարվել ու վաճառվել է ընդամենը 350 միլիոն դրամով, իսկ բաժնետոմսերի շուկայական գինը կազմում է շուրջ 1 միլիարդ 276 հազար դրամ։
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը