Բոնոն ամենահարուստ երաժիշտն է
Իռլանդացի Բոնոն ճանաչվել է ամենահարուստ երաժիշտը: U2-ի վոկալիստի կարողությունը գնահատվում է 1 միլիարդ ֆունտ ստեռլինգ (1,5 միլիարդ դոլար): Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով The Mirror-ին:
Երաժշտի ունեցվածքի զգալի մասը կազմել է «Ֆեյսբուք» սոցցանցի բաժնետոմսերից ստացված եկամուտը: 2009-ին արտիստը գնել է ընկերության 2,3 տոկոսը՝ 56 միլիոն ֆունտ ստեռլինգով: Ընկերությունը տնօրինելու 6 տարվա ընթացքում Բոնոն աշխատել է 940 միլիոն ֆունտ ստեռլինգ, ինչը մի քանի անգամ գերազանցում է արտիստի երաժշտական կարիերայի տարիների եկամուտը:
U2 խումբը ստեղծվել է 1976 թվականին և 1980-ականների կեսերից հանդիսանում է աշխարհում ամենահայտնի և հաջողակ խմբերից մեկը: Երաժիշտները վաճառել են ավելի քան 180 միլիոն ձայնասկավառակ, 22 անգամ արժանացել են «Գրեմմի» մրցանակի: Բոնոն երկար ժամանակ տրամադրում է բարեգործությանը:
Երկրորդ տեղում է սըր Պոլ Մաքարտին: Նրա ունեցվածքը գնահատվում է 730 միլիոն ֆունտ ստեռլինգ (1,1 միլիարդ դոլար): Եռյակը եզրափակում է Մադոննան՝ 520 միլիոն ստեռլինգով (800 միլիոն դոլար):