Ֆիրդուս Զաքարյանը նշանակվեց Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար
Ֆիրդուս Զաքարյանը վերանշանակվեց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում:
Ինչպես նիստին նշեց նախարար Հրանուշ Հակոբյանը, Ֆիրդուս Զաքարյանը աշխատում է ազնվորեն և շատ մեծ պատասխանատվությամբ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ֆիրդուս Զաքարյանին շնորհավորեց՝ մաղթելով նրան բեղմնավոր աշխատանք և հորդորեց շարունակել ազնիվ աշխատաոճը:
Նշենք, որ Ֆ.Զաքարյանը 2009թ. հոկտեմբերից աշխատում է ՀՀ սփյուռքի նախարարությունում որպես աշխատակազմի ղեկավար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին