Պապյան. Թուրքիայի մտավորականության մեջ սկսել է ադրբեջանցիների նկատմամբ բացասական վերաբերմունք ձևավորվել (տեսանյութ)
Մոդուս Վիվենդի կազմակերպության նախագահ Արա Պապյանը քիչ հավանական է համարում, որ Ադրբեջանն այս պահին լայնածավալ ռազմական գործողությունների կգնա:
«Ադրբեջանը գրեթե համոզված է, որ չի կարող բացարձակ հաղթող դուրս գալ, վնասները մեծ են լինելու»,-լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետը, ավելացնելով, որ այս պահին Ադրբեջանն ու դրա նախագահը բարենպաստ վիճակում չեն:
Ինչ վերաբերում է Թուրքիայում տեղի ունեցող քաղաքական անցուդարձին ու առաջիկա ընտրություններին, ապա քաղաքագետը մատնանշեց այն միտումը, որ Թուրքիայի մտավորականության ու ժողովրդի մեջ սկսել է ադրբեջանցիների նկատմամբ բացասական վերաբերմունք ձևավորվել:
Պապյանի խոսքի մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին