Մարադոնան կամուսնանա իր 24-ամյա ընկերուհու հետ
Արգենտինայի ազգային հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան որոշել է ամուսնանալ իր ընկերուհու՝ Ռոսիո Օլիվեի հետ: Այս մասին տեղեկացնում է «Muy»-ը: Աշխարհի 1986 թ. 54-ամյա չեմպիոնի ընտրյալը նրանից երիտասարդ է 30 տարով: Մարադոնան ցանկանում է պսակադրությունը կազմակերպել Հռոմում, որպեսզի այն օրհնի Հռոմի պապ Ֆրանցիսկը:
Նախկին ֆուտբոլիստն Օլիվեի հետ հանդիպում է մոտ երկու տարի: Իսկ Հռոմի պապն արգենտինացի է և «Սան Լորենսոյի» երկրպագուն:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց