Ավստրիան և Գերմանիան կընդունեն Մերձավոր Արևելքի փախստականներին
«Միգրանտների իրավիճակի որոշումը կարելի է անվանել բեկումնային»,-հայտարարել է Ավստրիայի դաշնային կանցլեր Վերներ Ֆայմանը: Նա խոսել է Հունգարիայի վարչապետի Վիկտոր Օրբանի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ արդյունավետ բանակցությունների մասին, որտեղ փոխհամաձայնության են եկել միգրանտներին ընդունելու հարցում: Այս մասին գրում է Investcafe.ru-ն:
Մերձավոր Արևելքի միգրանտները, փրկվելով ռազմական գործողություններից, մուտք են գործել Հունգարիա, որն իրենց ճանապարհին հայտնված ԵՄ առաջին երկիրն է: Սակայն նրանցից շատերի նպատակն է հայտնվել Գերմանիայում և Ավստրիայում:
Մինչ փոխհամաձայնության գալը, Բուդապեշտը փորձել է կանգնեցնել միգրանտների հոսքը տվյալ ուղղություններով, իրավիճակը սկսել է վերահսկողությունից դուրս գալ: Մարդիկ խոստացել են, որ ոտքով կհասնեն Ավստրայի սահամանին, որը հարյուրավոր կիլոմետրերով հեռու է:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց