Սեպտեմբերի 6-ի ցերեկը ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
12:00 / 05.09.2015
Հանրապետության տարածքում` 6-9-ին շրջանների զգալի մասում, 10-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ:
ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը 6-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև նույնքանով կբարձրանա:
Երևանում` 6-9-ին երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: