Խ.Հարությունյան. Հայաստանը միջազգային հանրության համար դիտվում է որպես վստահելի գործընկեր (տեսանյութ)
ՄԱԿ-ի խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովում ունեցած ելույթում Հայաստանի նախագահը հստակ արձանագրեց, որ Հայաստանը պատրաստակամ է մասնակցել գլոբալ անվտանգութան, խաղաղապահության միջոցառումներին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսորվ Հարությունյանը:
Նրա խոսքով, Հայաստանը մասնակցել, մասնակցում և մասնակցելու է այդ գործընթացներին՝ ընդլայնելով թե իր մասնակցության չափը, թե ծավալները, թե աշխարհագրությունը:
«Ընդ որում, միջազգային հանրությունն է առաջարկում և նպաստում Հայաստանի մասնակցությանը: Սա խոսում է այն մասին, որ Հայաստանը միջազգային հանրության, գոնե պատասխանատու դերակատարների համար գլոբալ անվտանգության հարցերում, խաղաղապահության գործընթացում դիտվում է որպես վստահելի գործընկեր: Նախագահը սա կարևրում է և դիտում մեր արտաքին քաղաքական օրակարգային հարցերից մեկը»,-ասաց Խ. Հարությունյանը:
Միաժամանակ նա նշեց, որ այսօր խոսում են այն մասին, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանալին միգուցե խաղաղապահ ուժերի տեղակայումն է սահմանագծով:
«Մեծ իմաստով խաղաղապահ ուժերի տեղակայաման խնդիրը օրակարգային կարող է դառնալ այն ժամանակ, երբ բանակցային գործընթացում առանցքային, կարևորագույն հարցերի շուրջ ձեռք են բերվել պայմանավորվածություններ, կան մոտեցումների ընդհանրություններ»,- նշեց նա:
Քաղաքական գործչի կարծիքով, ՀԱՊԿ ներգավվածությունը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում հայաստանյան քաղաքական ղեկավարության կողմից չի դիտարկվում որպես խիստ անհրաժեշտություն:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին