ԲՀԿ-ն չի մանրամասնում` ինչ պատժիչ գործողություններ է կիրառելու անհնազանդ պատգամավորների նկատմամբ
«Կիրականացնենք քայլեր, որոնց դուք անպայման տեղյակ կլինեք», -այսօր Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահան Բաբայանը:
Լրագրողները փորձում էին հետաքրքրվել, թե ինչ պատժիչ գործողություններ է իրականացնելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը այն պատգամավորների նկատմամբ, որոնք «ոչ» են ասում Սահմանադրության փոփոխությունների նախագծին:
Հիշեցնենք` այդ պատգամավորներից էին Հայկ Խաչատրյանը և Էլինար Վարդանյանը, որոնք երկուսն էլ քվեարկությանը երեկ չմասնակցեցին, իսկ քվեարկությունից հետո Էլինար Վարդանյանն իր Facebook-յան էջում գրեց, որ իր կարծիքը չի փոխել Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ:
Լրագրողների բազմաթիվ հարցեին, թե կոնկրետ ի՞նչ քայլեր են իրականացնելու այդ պատգամավորների նկատմամբ, Բաբայանը չպատասխանեց: